ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2001 թվականի N 716
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390, օգոստոսի 23-ի N 564 և 2001 թվականի հունվարի 24-ի N 55 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1. Որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում» և «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում`
ա) «9-ից» բառերը փոխարինել «10-ից» բառով.
բ) լրացնել «և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունից» բառերը:
2. Որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ Ա. Հակոբյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |