«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1402-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ (2006-2020 ԹԹ.) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2006-2020 թթ.) հաստատելու մասին» N 2330-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի` յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցառումները (աշխատանքները) ապահովելու նպատակով համատեղ քննարկել դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջը և ներառել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ (2006-2020 ԹԹ.) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Աղյուսակ N 1
NN ը/կ |
Միջոցառման անվանումը | Պատասխանատու կատարողը | Կատարման ժամկետը |
1 | 2 | 3 | 4 |
1. | «Երևանի քաղաքամերձ գոտու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (նայել N 2 աղյուսակի 30-րդ կետի հետ միասին) | Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար |
2007 թ. |
2. | «Հասարակական ենթակառուցվածքների ստեղծմանն աջակցելու գործում կառուցապատողների բաժնեմասային մասնակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար |
2007 թ. |
3. | «Գլխավոր հատակագծի իրացման համար Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարությունների, պետական մարմինների և այլ կազմակերպությունների միջև համատեղ գործունեության և տեղեկատվության համակարգված փոխանակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
Աղյուսակ N 2 | |||
1. | «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման մոնիթորինգի վարման կարգի մասին» Երևանի քաղաքապետի որոշման ընդունումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
2. | Երևան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության մշակումը և հաստատումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
3. | «Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և դրանցում քաղաքաշինական գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2007 թ. |
4. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ քաղաքաշինության նախարար Երևանի քաղաքապետ |
2007 թ. |
5. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների մոնիթորինգի աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2006-2008 թթ. |
6. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման վերլուծությունը և մինչև 2020 թ. շինարարության ծրագրի կազմումը | Երևանի քաղաքապետ | 2009 թ. |
7. | Երևան քաղաքի ագլոմերացիայի տարածքային հատակագծման նախագծի մշակման աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006 թ. |
8. | Երևան քաղաքի հասցեագրման հատակագծի կազմման աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
9. | Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի և առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզների մշակման աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2006-2008 թթ. |
10. | Երևան քաղաքում օտարված տարածքներում կառուցապատման, ճանապարհային և ինժեներական ցանցերի նախագծման աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
11. | Երևան քաղաքի արտաքին ձևավորման ծրագրի կազմումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
12. | Երևան քաղաքի մայրուղիների կարմիր գծերի նախագծերի կազմումը (կառուցապատման կարգավորումը) | Երևանի քաղաքապետ | 2006-2009 թթ. |
13. | Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանման հիմնավորման ծրագրի և սխեմայի կատարման աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006-2007 թթ. |
14. | Երևան քաղաքի առավել վտանգված պատմամշակութային հուշարձանների հետազոտման աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար |
2006 թ. |
15. |
2005 թ. ընթացքում էսքիզային փուլն անցած կառուցապատման նախագծերի մշակումը, |
Երևանի քաղաքապետ |
2006 թ. |
15.1. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից տարածք | |||
15.2. Գինու կոմբինատին հարող տարածք | |||
15.3. «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր գլխավոր պողոտայի տարածքում | |||
15.4. Շինարարների փողոցի վերակառուցում | |||
15.5. 30-րդ թաղամաս | |||
15.6. Պետական կրկեսին հարող տարածք | |||
16. | Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
17. | Աջափնյակ թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
18. | Դավթաշեն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
19. | Արաբկիր թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
20. | Նորք-Մարաշ թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
21. | Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2008 թ. |
22. | Շենգավիթ թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2008 թ. |
23. | Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2008 թ. |
24. | Նոր Նորք թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2008 թ. |
25. | Ավան թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2009 թ. |
26. | Էրեբունի թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2009 թ. |
27. | Նուբարաշեն թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2009 թ. |
28. | Քաղաքային գերեզմանատների տարածքների և դրանց սանիտարական գոտիների կարգավորման ծրագրի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
29. | Երևան քաղաքի արդյունաբերական և պահեստային տարածքների հատակագծման ծրագրի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2007 թ. |
30. | Երևան քաղաքի քաղաքամերձ գոտու տարածքային հատակագծման նախագծի մշակումը (նայել N 1 աղյուսակի 1-ին կետի հետ միասին) | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2007 թ. |
31. | Երևան քաղաքի բնածին և տեխնածին վտանգավոր երկրաբանական ազդեցությունների ենթարկված տարածքների ճարտարագիտական պաշտպանության համալիր ծրագրի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար ՀՀ տարածքային կառավարման նախարար |
2008 թ. |
32. | Երևան քաղաքի քաղաքաշինական տվյալների տեղեկատվական բանկի վարման և արդիականացման կարգի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006 թ. |
33. | Քաղաքաշինական տվյալների ավտոմատացված բանկի ստեղծումը և քաղաքաշինական կադաստրի վարումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006-2020 թթ. |
34. | Երևան քաղաքի հերթապահ հատակագծի ստեղծումը և վարումը | Երևանի քաղաքապետ | 2006-2020 թթ. |
Աղյուսակ N 3 | |||
1. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման տարածքների (անտառներ, անտառպուրակներ, զբոսայգիներ, պուրակներ, փողոցներ, մայրուղիներ և այլ կանաչ ազատ տարածքներ) էսքիզային նախագծերի (սխեմաների) մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ գյուղատնտեսության նախարար ՀՀ բնապահպանության նախարար ՀՀ քաղաքաշինության նախարար |
2008 թ. |
2. | Երևան քաղաքում գոյություն ունեցող կանաչ տարածքների (ներառյալ կանաչ տնկարկներ և ոռոգման ցանց) հասցեագրված համալիր գույքագրումը |
Երևանի քաղաքապետ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար |
2007 թ. |
3. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված և մշակված համալիր կանաչապատման սխեմայի հիման վրա` ըստ առանձին օբյեկտների կանաչապատման աշխատանքային նախագծերի մշակումը (1824 հա) |
Երևանի քաղաքապետ | 2008-2009 թթ. |
4. | Երևան քաղաքի վարչական տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկի մշակումը, տարածքների սահմանազատումը և օգտագործման ռեժիմների սահմանումը | ՀՀ քաղաքաշինության նախարար Երևանի քաղաքապետ ՀՀ բնապահպանության նախարար |
2007-2009 թթ. |
5. | Երևանի քաղաքային տնկարանի և ջերմատնային տնտեսության վերակառուցման (արդիականացման) համալիր ծրագրի և աշխատանքային նախագծի մշակումը և իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2006-2007թթ. |
6. | Երևան քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակումը, հողերի ծանր մետաղներով աղտոտվածության հետազոտումը և քարտեզի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ կրթության և գիտության նախարար ՀՀ բնապահպանության նախարար |
2007-2008 թթ. |
7. | «Բնակավայրերի հողերում կանաչ տարածքների կայուն կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ բնապահպանության նախարար |
2007 թ. |
8. | Ըստ մշակված կանաչապատման սխեմայի և աշխատանքային նախագծերի` Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների հիմնումը (ներառյալ ոռոգման համակարգի ստեղծումը) | Երևանի քաղաքապետ | 2009-2020 թթ. |
9. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման սխեմայով հաստատված կանաչ տարածքների հիմնադրումը (անտառներ, փողոցներ, մայրուղիներ, սանիտարապաշտպանական գոտիներ) | Երևանի քաղաքապետ ՀՀ գյուղատնտեսության նախարար ՀՀ բնապահպանության նախարար |
2009-2020 թթ. |
10. | Երևան քաղաքում արդյունաբերական կեղտաջրերի արտահոսքը մակերևութային ջրընդունիչներ կանխարգելելու նպատակով համալիր միջոցառումների մշակումը և իրականացումը | ՀՀ տարածքային կառավարման նախարար Երևանի քաղաքապետ ՀՀ բնապահպանության նախարար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
2007-2020 թթ. |
11. | Երևան քաղաքում արդյունաբերական կեղտաջրերի նախնական մաքրման կայանների վերագործարկմանը, արդիականացմանը և կառուցմանն ուղղված միջոցառումների մշակումը և իրականացումը |
Երևանի քաղաքապետ ՀՀ բնապահպանության նախարար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
2007-2020 թթ. |
Աղյուսակ N 4 | |||
1. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տրանսպորտային սխեմայի հիման վրա նախագծային աշխատանքների իրականացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ ոստիկանության պետ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
2007-2009 թթ. |
2. | Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի, կանգառների ուսումնասիրության, չափագրման, առկա վիճակի գնահատման աշխատանքների իրականացումը և ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի, կանգառների կազմակերպման սխեմայի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
3. | Երևան քաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի կանգառների կառուցումը և կահավորումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
4. | Երևան քաղաքի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը և շարժակազմի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2009-2011 թթ. |
5. | Երևան քաղաքում միկրոավտոբուսները քաղաքային մոդիֆիկացիայի ավտոբուսներով փոխարինելու գործընթացին ուղղված միջոցառումների ծրագրի մշակումը և իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2006-2009 թթ. |
6. | Երևան քաղաքում էկոլոգիապես մաքուր վերգետնյա տրանսպորտի զարգացման նպատակով նոր տրոլեյբուսների ձեռքբերումը և տրոլեյբուսային տնտեսության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը | Երևանի քաղաքապետ | 2007-2009 թթ. |
Աղյուսակ N 5 | |||
1. | Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված գազամատակարարման սխեմայի հիման վրա նախագծային աշխատանքների իրականացումը | ՀՀ էներգետիկայի նախարար Երևանի քաղաքապետ |
2006 թ. |
2. | Երևան քաղաքի գազամատակարարման գլխավոր սխեմայի հիման վրա հեռանկարային նոր թաղամասերի գազաֆիկացման և գոյություն ունեցող ցանցերի վերակառուցման աշխատանքային նախագծերի մշակումը | ՀՀ էներգետիկայի նախարար Երևանի քաղաքապետ |
2006-2007թթ. |
3. | Երևան քաղաքի ջերմամատակարարման հայեցակարգի մշակումը | Երևանի քաղաքապետ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախագահ | 2007 թ. |
4. | Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցի սխեմայի մշակումը և գոտիավորման աշխատանքների իրականացումը, այդ թվում` մի շարք օրվա կարգավորման (ՕԿՋ) վերանորոգումը | ՀՀ տարածքային կառավարման նախարար Երևանի քաղաքապետ | 2007-2016 թթ. |
5. | Երևան քաղաքի կենցաղային կոյուղու ցանցի սխեմայի մշակումը և իրականացումը, այդ թվում` կոլեկտորների վերակառուցումը | ՀՀ տարածքային կառավարման նախարար Երևանի քաղաքապետ | 2007-2010 թթ. |
6. | Երևան քաղաքի հեղեղատար կոյուղու ցանցի սխեմայի մշակումը և իրականացումը | ՀՀ տարածքային կառավարման նախարար Երևանի քաղաքապետ |
2007-2010 թթ. |
7. | Աէրացիայի մաքրման կայանի վերագործարկման նախագծերի մշակումը և իրականացումը | ՀՀ տարածքային կառավարման նախարար
Երևանի քաղաքապետ |
2007-2010 թթ. |
8. | Երևան քաղաքի էլեկտրամատակարարման սխեմայի մշակումը | ՀՀ էներգետիկայի նախարար Երևանի քաղաքապետ |
2007 թ. |
9. | Երևան քաղաքի արտաքին լուսավորության ծրագրի և սխեմայի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
10. | Երևանյան լճի հենապատնեշի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
11. | Երևանյան լճի հատակի մաքրման-վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2006 թ. |
12. | Երևան քաղաքի վարչական տարածքում 3-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան վթարային շենքերի վերականգնման-ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և ամրացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006-2010 թթ. |
13. | Երևան քաղաքի ստորգետնյա անցումների, տրանսպորտային ուղեանցերի կառուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման սխեմաների հիման վրա նախագծային փաստաթղթերի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2006-2007 թթ. |
14. | Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման նախագծային փաստաթղթերի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007թ. |
15. | Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ծրագրի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ բնապահպանության նախարար ՀՀ քաղաքաշինության նախարար ՀՀ առողջապահության նախարար |
2007-2009 թթ. |
Աղյուսակ N 6 | |||
1. | Հասարակական սպասարկման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքների և սպասարկման ծառայություններ մատուցող օբյեկտների տեղաբաշխման և ոլորտի զարգացման ծրագրի և սխեմայի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2007 թ. |
2. | Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Երևանի քաղաքապետ |
2007 թ. |
3. | Երևան քաղաքի հասարակական զուգարանների տեղաբաշխման ծրագրի և սխեմայի մշակումը | Երևանի քաղաքապետ | 2006-2007 թթ. |
4. | Երևան քաղաքում դիակիզարան կառուցելու նպատակով նախագծային փաստաթղթերի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2007 թ. |
5. | Երևան քաղաքում դիակիզարանի կառուցումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2008-2011 թ. |
6. | Երևան քաղաքի գերեզմանատների սահմանների ճշտումը և նախագծային փաստաթղթերի լրամշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006-2007 թթ. |
Աղյուսակ N 7 | |||
1. | Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի իրականացումը (գազաֆիկացում, այգու տարածքի պարսպապատում, կացարանների կառուցում) և այլն |
Երևանի քաղաքապետ | 2007-2012 թթ. |
2. | «Հրազդան» մարզադաշտից «Հաղթանակ» կամուրջն ընկած տարածքում «Մարզաառողջարարական համալիր» կենտրոնի (խաղային մարզաձևերի հրապարակներ, թիավարության ջրուղի, ժայռամագլցման ուղի և այլն) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և շինարարության իրականացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ |
2007-2010 թթ. |
3. | Ըստ թաղային համայնքների` պարզ տիպի մարզահրապարակների և արհեստական խոտածածկով մարզադաշտերի տեղադրումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ |
2006-2015 թթ. |
Աղյուսակ N 8 | |||
1. | Հանրակրթական դպրոցների շենքերի ամրացման, հիմնանորոգման և արդիականացման համար նախագծային փաստաթղթերի մշակումը | ՀՀ քաղաքաշինության նախարար Երևանի քաղաքապետ |
2006-2010 թթ. |
2. | Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրոնային գրադարանների ստեղծման ծրագրի մշակումը | ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար ՀՀ կրթության և գիտության նախարար Երևանի քաղաքապետ |
2006-2008 թթ. |
Աղյուսակ N 9 | |||
1. | Երևան քաղաքում գոյություն ունեցող պոլիկլինիկաների վերակառուցման, արդիականացման, նոր թաղամասերում դրանց զարգացման և բուժսպասարկման կետերից հեռու գտնվող թաղամասերում ընտանեկան բժիշկների գրասենյակների ստեղծման ծրագրի և սխեմայի մշակումը | ՀՀ առողջապահության նախարար Երևանի քաղաքապետ |
2006-2009 թթ. |
2. | Շտապ բուժօգնության կայանների զարգացման և տեղաբաշխման ծրագրի և սխեմայի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ առողջապահության նախարար |
2006-2009 թթ. |
3. | Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, անօթևան և բռնության ենթարկված քաղաքացիների համար ժամանակավոր կացարանների կառուցումը | Երևանի քաղաքապետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
2006-2009 թթ. |
4. | Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնարկների և կազմակերպությունների համար զարգացման ու տեղաբաշխման ծրագրի և սխեմայի մշակումը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Երևանի քաղաքապետ |
2006-2009 թթ. |
5. | «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» սկզբունքով սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնների ստեղծման ծրագրերի և սխեմաների մշակումը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Երևանի քաղաքապետ |
2007-2009 թթ. |
Աղյուսակ N 10 | |||
1. | Երևան քաղաքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային շենքերի քանդման և վերաբնակեցման ծրագրի մշակումը և իրականացումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ |
2006-2010 թթ. |
2. | Երևան քաղաքում անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման, գույքագրման և դրանց հետագա օգտագործման ծրագրի մշակումը | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարար |
2006-2007 թթ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |