Գլխավոր տեղեկություն
Համար
N 1070-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1070-Ա

 

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյանին 2022 թվականի հոկտեմբերի 4-8-ը գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)՝ «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն, կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Վահրամ Դումանյանի և Արթուր Մարտիրոսյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և Արման Անդրիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Դումանյանի և Արթուր Մարտիրոսյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսն ու գիշերավարձի և Արման Անդրիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ