«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
11 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
1.214 |
Մաքսի Կարբ |
ֆենօքսիկարբ |
250 |
ջրում դիսպերսվող հատիկներ |
1.215 |
Սանի |
թիամետոկսամ |
250 |
ջրում լուծվող հատիկներ |
1.216 |
Ատլետիկ |
պիրիմիֆոս-մեթիլ |
500 |
էմուլսիայի խտածո |
1.217 |
Տաբու |
իմիդակլոպրիդ |
500 |
ջրում լուծվող կոնցենտրատ |
1.218 |
Բրեյկ |
լյամբդա-ցիհալոտրին |
100 |
միկրոկապսուլացված կախույթ |
1.219 |
Բլոկ |
լուֆենուրոն |
50 |
էմուլսիայի խտածո |
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
6.177 |
Կոլոսալ Պռո |
պրոպիկոնազոլ+տեբուկոնազոլ |
300+200 |
միկրո-էմուլսիա խտածո |
6.178 |
Սանռայս |
ցիպրոդինիլ |
750 |
ջրում դիսպերսվող հատիկներ |
6.179 |
Պերֆեկտ Սուպեր |
պրոպիկոնազոլ+ցիպրոկոնազոլ |
250+80 |
էմուլսիայի խտածո |
6.180 |
Կվադրո |
ազօքսիստրոբին |
250 |
խտացված կախույթ |
6.181 |
Բրավո |
տրիֆլօքսիստրոբին |
500 |
ջրում դիսպերսվող հատիկներ |
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
8.122 |
Իդեալ |
ֆենօքսապրոպ-Պ-էթիլ+ մեֆենպիր դիէթիլ անտիդոտ |
69+75 |
ջրայուղային էմուլսիա |
8.123 |
Կամբա Սուպեր |
2.4 Դ+Դիկամբա |
344+120 |
ջրային լուծույթ |
Ա. Բախչագուլյան |