Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2019 թվականի

թիվ 129

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻՑ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ) ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌևՏՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակներով մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ տեղեկություններ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից, ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություններից և այն ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրման փաստաթղթերից), որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

2. Հաստատել կից ներկայացվող՝ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից, ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություններից և այն ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրման փաստաթղթերից) տեղեկությունների կազմը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որոնք կարող են ստանալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները, և այդ տեղեկություններն ստանալու կարգը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2019 թվականի օգոստոսի 6-ի
թիվ 129 որոշմամբ

 

Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից, ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություններից և այն ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրման փաստաթղթերից) տեղեկությունների կազմը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որոնք կարող են ստանալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները, և այդ տեղեկություններն ստանալու կարգը

 

I. Այն տեղեկությունների կազմը, որոնք կարող են ստանալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները

 

1. Տեղեկություններ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից (այսուհետ՝ լիցենզիաներ)՝

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ լիցենզիան տրամադրած լիազորված մարմնի անվանումը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիայի գործողության ժամանակահատվածը.

դ) լիցենզիայի տեսակը (գլխավոր, բացառիկ, մեկանգամյա).

ե) լիցենզիայի տիպը («արտահանում», «ներմուծում»).

զ) արտաքին առևտրային գործարքի իրականացման պայմանագրի համարը և դրա ստորագրման ամսաթիվը (մեկանգամյա լիցենզիայի համար).

է) հայտատուի անվանումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի պետական գրանցման ժամանակ տրվող համարը և իրավաբանական հասցեն՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող համարը՝ անհատ ձեռնարկատերերի համար.

ը) գնորդի (արտահանման լիցենզիայի համար) կամ վաճառողի (ներմուծման լիցենզիայի համար) անվանումը և հասցեն կամ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը (գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի համար).

թ) նշանակման երկրի (արտահանման լիցենզիայի համար) կամ ուղարկման երկրի (ներմուծման լիցենզիայի համար) կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Պայմանագրի պայմաններին համապատասխան» (այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր) կամ «ԵՄ երկրներ» (այն դեպքում, երբ պայմանագրում նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրների շարքին) գրառումը (մեկանգամյա լիցենզիայի համար).

ժ) գնորդի երկրի (արտահանման լիցենզիայի համար) կամ վաճառողի երկրի (ներմուծման լիցենզիայի համար) կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը (գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի համար).

ժա) պայմանագրի արժույթի լրիվ անվանումը և դրա թվային ծածկագիրը կամ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» գրառումը (գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի համար).

ժբ) ապրանքի արժեքը՝ պայմանագրի արժույթով (մեկանգամյա լիցենզիայի համար).

ժգ) ապրանքի վիճակագրական արժեքը՝ ԱՄՆ դոլարով.

ժդ) ապրանքի ծագման երկրի կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» (գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի համար, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է ապրանքի ծագման մի քանի երկիր, կամ եթե ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունները բացակայում են) կամ «ԵՄ երկրներ» (այն դեպքում, երբ պայմանագրում նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրների շարքին) գրառումը.

ժե) ապրանքի քանակը.

ժզ) ապրանքի չափման միավորի (հիմնական և լրացուցիչ (առկայության դեպքում)) կրճատ անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան.

ժէ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժը) ապրանքի նկարագրությունը.

ժթ) լիցենզիայի տրամադրման հիմքը.

ի) հավելվածներում ներկայացված տեղեկատվությունը (առկայության դեպքում).

իա) անդամ պետության լիազորված մարմնի՝ լիցենզիան ստորագրած պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը։

2. Տեղեկություններ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություններից (այսուհետ՝ թույլտվություններ)՝

ա) թույլտվությունը տրամադրած՝ անդամ պետության լիազորված մարմնի անվանումը.

բ) թույլտվության համարը.

գ) թույլտվության գործողության ժամանակահատվածը.

դ) թույլտվության տիպը («արտահանում», «ներմուծում»).

ե) արտաքին առևտրային գործարքի իրականացման պայմանագրի համարը և դրա ստորագրման ամսաթիվը.

զ) հայտատուի անվանումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի պետական գրանցման ժամանակ տրվող համարը և իրավաբանական հասցեն՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող համարը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար.

է) գնորդի (արտահանման թույլտվության համար) կամ վաճառողի (ներմուծման թույլտվության համար) անվանումը և հասցեն.

ը) նշանակման երկրի (արտահանման թույլտվության համար) կամ ուղարկման երկրի (ներմուծման թույլտվության համար) կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» (այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր) կամ «ԵՄ երկրներ» (այն դեպքում, երբ պայմանագրում նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրների շարքին) գրառումը.

թ) գնորդի երկրի (արտահանման թույլտվության համար) կամ վաճառողի երկրի (ներմուծման թույլտվության համար) կրճատ անվանումը և ծածկագիրը.

ժ) պայմանագրի արժույթի լրիվ անվանումը և դրա թվային ծածկագիրը.

ժա) ապրանքի արժեքը՝ պայմանագրի արժույթով.

ժբ) ապրանքի վիճակագրական արժեքը՝ ԱՄՆ դոլարով.

ժգ) ապրանքի ծագման երկրի կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան» (այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է ապրանքի ծագման մի քանի երկիր) կամ «ԵՄ երկրներ» (այն դեպքում, երբ պայմանագրում նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրների շարքին) գրառումը.

ժդ) ապրանքի քանակը.

ժե) ապրանքի չափման միավորի (հիմնական և լրացուցիչ (առկայության դեպքում)) կրճատ անվանումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժզ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժէ) ապրանքի նկարագրությունը.

ժթ) անդամ պետության լիազորված մարմնի՝ թույլտվությունը ստորագրած պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը։

3. Տեղեկություններ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրման փաստաթղթերից), որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (այսուհետ՝ եզրակացություններ (թույլատրման փաստաթղթեր))՝

ա) եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրած՝ անդամ պետության պետական իշխանության մարմնի անվանումը.

բ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) համարը.

գ) հայտատուի անվանումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի պետական գրանցման ժամանակ տրվող համարը և իրավաբանական հասցեն՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող համարը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները, անձնական համարը (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն՝ ֆիզիկական անձի համար.

դ) ապրանքի տեղափոխման տեսակը (ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում, տարանցում).

ե) այն ապրանքների միասնական ցանկի բաժնի համարը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ.

զ) ապրանքի քանակը.

է) ապրանքի չափման միավորի անվանումը.

ը) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

թ) ապրանքի անվանումը.

ժ) այն երկրի անվանումը, որը նշանակման (ուղարկման) այն վերջնակետն է, որի մասով ձևակերպվել է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը), օտարերկրյա ստացողի կամ ուղարկողի հասցեն ու անվանումը (առկայության դեպքում).

ժա) ապրանքների ներմուծման, արտահանման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման նպատակը.

ժբ) ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետը.

ժգ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման հիմքը.

ժդ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) մեջ պարունակվող լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում).

ժե) այն անդամ պետության անվանումը, որի տարածքով իրականացվելու է տարանցումը (առկայության դեպքում).

ժզ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) գործողության ավարտի ամսաթիվը.

ժէ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ստորագրման ամսաթիվը.

ժը) անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) ստորագրած անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը։

 

II. Տեղեկություններն ստանալու կարգը

 

4. Անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից սույն փաստաթղթի I բաժնում նշված տեղեկությունների ստացումն իրականացվում է հարցման հիման վրա՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու շրջանակներում մաքսային գործառնություններ իրականացնելիս։ Հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունների հարցման դեպքում՝

անդամ պետության՝ հարցում կատարող մաքսային մարմնի մասին տեղեկությունները.

աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ այն անդամ պետության ծածկագիրը և կրճատ անվանումը, որտեղ տրվել է լիցենզիան (անհրաժեշտության դեպքում).

փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ այն փաստաթղթի տեսակի ծածկագիրը, որի վերաբերյալ կատարվում է տեղեկությունների հարցում.

լիցենզիայի համարը.

բ) թույլտվություններից տեղեկությունների վերաբերյալ հարցման դեպքում՝

անդամ պետության՝ հարցում կատարող մաքսային մարմնի մասին տեղեկությունները.

աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ այն անդամ պետության ծածկագիրը և կրճատ անվանումը, որտեղ տրվել է թույլտվությունը (անհրաժեշտության դեպքում).

փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ այն փաստաթղթի տեսակի ծածկագիրը, որի հիման վրա կատարվում է տեղեկությունների հարցում.

թույլտվության համարը.

գ) եզրակացություններից (թույլատրման փաստաթղթերից) տեղեկությունների հարցման դեպքում՝

անդամ պետության՝ հարցում կատարող մաքսային մարմնի մասին տեղեկությունները.

աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ այն անդամ պետության ծածկագիրը և կրճատ անվանումը, որտեղ տրվել է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) (անհրաժեշտության դեպքում).

փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ այն փաստաթղթի տեսակի ծածկագիրը, որի վերաբերյալ կատարվում է տեղեկությունների հարցում.

եզրակացության (թույլատրման փաստաթղթի) համարը։

5. Հարցում ուղարկելիս և տեղեկություններ ստանալիս կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված տեղեկատուները և դասակարգիչները։

6. Լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների ստացումն ուղեկցվում է լիցենզիայի կարգավիճակի («գործում է», «գործողությունը կասեցվել է», «կասեցվելուց հետո գործողությունը վերականգնվել է», «գործողությունը դադարեցվել է»), լիցենզիայի գործողության կասեցման, կասեցվելուց հետո վերականգնման կամ դադարեցման ամսաթվի մասին տեղեկատվությամբ (համապատասխանաբար լիցենզիայի գործողության կասեցման, կասեցվելուց հետո վերականգնման կամ դադարեցման դեպքում)։

7. Եզրակացությունից (թույլատրման փաստաթղթից) տեղեկությունների ստացումն ուղեկցվում է եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կարգավիճակի («գործում է», «գործողությունը դադարեցվել է») մասին տեղեկատվությամբ (առկայության դեպքում)։

8. Տեղեկությունների բացակայության դեպքում անդամ պետության մաքսային մարմին է ներկայացվում համապատասխան տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվությունը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան