Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 161-Ա

 

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ 2,633.082 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում փուլ 2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 161-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՓՈՒԼ 2»

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ՝ մանկապարտեզը ապահովելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրով։ Ծրագիրը թույլ կտա թեթևացնել համայնքային բյուջեի ֆինանսական բեռը՝ ուղղված մանկապարտեզի էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, Բաբայան 23/4, 0037, Երևան, Հայաստան

4.

Ծրագիրը կատարողը

«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Ադելյան 5, ՀՎՀՀ․ 09701918

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, բնագավառը․ Սոցիալական ուղղվածության

6.

Ծրագրի բյուջեն

2,633.082 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մեղրի համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

14.03.2022 - 30.09.2022

9.

Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում արևային էներգիայի համակարգի նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ մանկապարտեզի շենքը էլեկտրաէներգիայով և տաք ջրով ապահովելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող արևային էներգիայի համակարգի և ջրատաքացուցիչի, ինչպես նաև դրանց տեղադրման աշխատանքների արժեքը կազմում է 2.283.082 ՀՀ դրամ: Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:

Արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2022 թ. ապրիլ - սեպտեմբեր ամիսներին։ Ստացման ժամկետները 2022 թ. ապրիլ - սեպտեմբեր ամիսներ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արևային էներգիայի համակարգի ձեռքբերում և տեղադրում

 Բեռնափոխադրում, տեղադրում, գործուղում, վերամբարձ աշտարակ (անհրաժեշտության դեպքում), այլ բաղադրիչների ձեռքբերում - 1,938,082 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ - 1,938,082 դրամ

 

Արևային էներգիայով ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում

 արևային ջրատաքացուցիչ, TZ58/1800-30, SR-501 – 1 հատ – 262,500 դրամ

 տաքացնող լար – 8 հատ – 10,667 դրամ

 խողովակ ppr 20մմ, ձևավոր մասեր – 32 հատ – 20,000 դրամ

 մեկուսացում – 8 հատ – 12,333 դրամ

 մետաղական կոնստրուկցիա – 3 հատ – 3375 դրամ

 պտուտակ 7մմ – 20 հատ – 333 դրամ

 քար անկյունահղկիչի – 1 հատ – 333 դրամ

 ներկ – 1 հատ – 833 դրամ

 էլեկտրիկա – 1 հատ – 4208 դրամ

 փոխադրում – 1 հատ – 5417 դրամ

 մոնտաժ – 1 հատ – 25000 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ – 345,000 դրամ

Ֆինանսական աուդիտ

 Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների ֆինանսական աուդիտ – 350,000 դրամ (առանց ԱԱՀ)

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ են (սեյսմիկ կայունության ապահովում, ստորգետնյա ջրերի հեռացում, շենքի հիմքի և պատերի ամրացում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգման աշխատանքներ) իրականացվում Մեղրիի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, ՀՀ սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցությամբ։

Մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և հիմնադրամի կողմից տրամադրված

նվիրատվությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

 ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը վերահսկելու է տրամադրված դրամաշնորհային միջոցները՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի միջոցով, ինչպես նաև մոնիտորինգային այցով։

 ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը՝ հաշվետվությունների տեսքով։

 Մեղրիի համայնքապետարանը։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

07.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ