23.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2020 թվականի N 2126-Լ
ԱՐՑԱԽՓՈՍՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Արցախփոստ» ՓԲԸ-ին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
23.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 2126-Լ որոշման |
ԱՐՑԱԽՓՈՍՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է՝ ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախփոստին։
2. Ֆինանսական աջակցությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող՝ Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված «Արցախփոստ» ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ եկամուտ վճարելու համար, 25 մլն դրամի չափով։
3. Սույն միջոցառմամբ նախատեսված գումարները նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացվում են «Արցախփոստ» ՓԲԸ-ին։
4. Աջակցությունը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |