Գլխավոր տեղեկություն
Համար
N 876-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.06.2020-25.08.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.10/61(1616) Հոդ.732
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2020 թվականի N 876-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1156-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 20.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.2-րդ կետով.

«20.2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից:».

2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին կետով.

«21.1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգում՝ կազմակերպության կողմից:».

3) 24.3-րդ և 26-րդ կետերը «Բժշկական հաստատության» բառերից հետո լրացնել «կամ կազմակերպության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 26-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան