Գլխավոր տեղեկություն
Համար
N 280
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.05.2002-10.10.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2002

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«21» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2002 թվականի N 280

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «7. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից մինչև 1649000,0 հազար դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարմանը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 17.05.02 N 579)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 21-ից:

 

 

Հավելված

 Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մարտի 21-ի N 280 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

 

Հատկացվող գումարը

(հազար դրամ)

Ընդամենը` առողջապահություն

այդ թվում`

 1,649,000.0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն

այդ թվում`

 
Հիվանդանոցային բուժօգնություն

 423,000.0

Առաջնային պոլիկլինիկական օգնություն

 678,000.0

ընդամենը

 1,101,000.0

ՀՀ առողջապահության նախարարություն

այդ թվում`

 
ՀՀ առողջապահության նախարարություն

 548,000.0

ընդամենը

 548,000.0