Գլխավոր տեղեկություն
Համար
N 305-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 305-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով, 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 286.210.05636, ք. Երևան, Նալբանդյան 28)՝ մինչև լուծարման պետական գրանցման պահը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը լուծարման պետական գրանցման պահից կշարունակեն իրականացվել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

(1-ին կետը լրաց. 26.12.19 N 1968-Ա) 

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝

1) Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

3) (ենթակետն ուժը կորցրել է 05.09.19 N 1163-Ա)

(2-րդ կետը փոփ. 05.09.19 N 1163-Ա)

2.1 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:

(2.1-ին կետը լրաց. 05.09.19 N 1163-Ա)

2.2 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովին հանձնված՝ կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների փոխանցումը սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծվող լուծարման հանձնաժողովին:

(2.2-րդ կետը լրաց. 05.09.19 N 1163-Ա)

2.3 Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը դադարեցնում է իր գործունեությունը սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո.

2) սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով ստեղծված լուծարման հանձնաժողովի իրավահաջորդն է:

(2.3-րդ կետը լրաց. 05.09.19 N 1163-Ա)

3. Կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, մնացած գույքը, բացի դրամական միջոցներից, անհատույց հանձնել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ TՕYՕTA մակնիշի, 420 SS 60 պետհամարանիշի (նույնացման համար՝ JTEBՍ3FJ60K078622, սկզբնական արժեքը՝ 24.180.000 դրամ, մնացորդային արժեքը՝ 4.433.000 դրամ) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(3-րդ կետը փոփ. 05.09.19 N 1163-Ա, 26.12.19 N 1968-Ա)

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. ապրիլի 3

Երևան