Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2020-21.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 122-Ա

 

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒՐԹԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրա-կանացվող` 9,257,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրի կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված թիվ 100220 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 8 հատ ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,513,333.33 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

մարտի 11-ի N 122-Ա որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒՐԹԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Արևային ջրատաքացուցիչների տեղադրում, որը թույլ կտա բնակիչներին ապահովել մշտական տաք ջրով՝ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու և այլ էներգակիրներ կիրառելու։

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ Նիդեռլանդներ, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet)

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե՝ ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան՝ 30, ՀՎՀՀ՝ 00472741)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայր, համայնքային զարգացման բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

9,257,600 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրի կարիքավոր ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրում 20 ընտանիքի բնակելի տներում մեկական արևային ջրատաքացուցիչների տեղադրում՝ 9,257,600 դրամ ընդհանուր արժեքով։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ առաջին փուլում տեղադրել 8 հատ արևային ջրատաքացուցիչ, երկրորդ փուլում՝ առնվազն 12 հատ արևային ջրատաքացուցիչ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ներկայումս կնքվել է 8 ընտանիքների համար ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 2,513,333.33 դրամ ընդհանուր արժողությամբ:

Առաջին փուլն ավարտելուց հետո նախատեսվում է ուսումնասիրել և ծրագրի շահառու դարձնել ևս առնվազն 12 կարիքավոր ընտանիքներ՝ մինչև ծրագրով նախատեսված բյուջեի ամբողջական սպառումը, և կնքել համապատասխան պայմանագիր։

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, Լոռու մարզի Գյուլագարակի խոշորացված համայնքի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան