Գլխավոր տեղեկություն
Համար
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.12.2019-15.01.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.04/59(1334) Հոդ.931
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1151-Ն

 

Պրոթեզաօրթոպեդիկ ԵՎ վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ աջակցող միջոցներ) ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու և դրանց գնային արժեքը որոշելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աջակցող միջոցների ձեռքբերման պետական հավաստագրերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցները ժամանակավոր տրամադրելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) (ենթակետն ուժը կորցրել է 21.11.19 N 1657-Ն)

(1-ին կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1516-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Լսողական սարքերը տրամադրվում են լսողության խնդիրներ ունեցող՝ 12-18 տարեկան երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց:».

2) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Լսողական սարքերը և հաշմանդամի սայլակները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարք կամ հաշմանդամի սայլակ տրամադրելու մասին համապատասխան պայմանագրեր:».

4) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) լսողական սարքերի տրամադրման համար՝ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները), ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը.

7) հաշմանդամի սայլակը տրամադրելու համար՝ սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը:».

5) որոշման N 2 հավելվածի՝

ա. 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

5)

Լսողական սարք

12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև
29 տարեկան՝ հաշմանդամություն
ունեցող անձանց` 5 տարի

30 տարեկան և ավելի բարձր տարիքի՝
հաշմանդամություն ունեցող,
 տարիքային կենսաթոշակի իրավունք տվող
տարիքը լրացած անձանց` 3 տարի

»,

բ. 7-րդ կետի 6-րդ ենթակետը հանել,

գ. 7-րդ կետի 7-րդ ենթակետում «7)» թիվը փոխարինել «6)» թվով, իսկ նույն ենթակետը «սայլակ» բառից հետո լրացնել «(հավաստագիր)» բառով: Նույն կետում «8)» թիվը փոխարինել «7)» թվով, «9)» թիվը՝ «8)» թվով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին» N 20-Ն որոշումը:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաշմանդամների սայլակի և լսողական սարքի ձեռքբերման նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարված «ԱՍՀՆ-ՇՀԱՊՁԲ-17/1» ծածկագրով գնման ընթացակարգն ամբողջությամբ հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի, որը 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրման դեպքերի համար ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Պրոթեզաօրթոպեդիկ ԵՎ վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ աջակցող միջոցներ) ձեռք բերելու համար պետական հավաստագրեր (այսուհետ` հավաստագիր) տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու և հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

2. Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

3. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

4. Հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով սահմանված շահառուներին (այսուհետ՝ շահառու) յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն պարագայից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների, ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ, աջ և ձախ ականջի լսողական սարքեր կամ դրանց ներդիրներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր՝ հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը: Հավաստագիրը ուժի մեջ է տրամադրելուց հետո 60 օրացուցային օր:

(5-րդ կետը խմբ. 20.12.18 N 1516-Ն, լրաց., փոփ. 21.11.19 N 1657-Ն)

6. Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները՝

1) որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Սույն կարգի իմաստով մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառություն, պրոթեզի կոշիկներ և բրդյա ու բամբակյա գուլպաներ տրամադրող կազմակերպությունների դեպքում մասնագիտական փորձառություն է համարվում նաև կոշիկների և գուլպաների վաճառքով զբաղվելու փորձառությունը.

2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.

3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպություններ՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.

4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն:

(6-րդ կետը փոփ., լրաց. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

7. Կազմակերպությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով:

(7-րդ կետը լրաց. 20.12.18 N 1516-Ն)

8. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով: Որակավորման հանձնաժողովը հաստատում է որակավորման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերը, ուսումնասիրում կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը հրավերի պահանջներին և տալիս է գրավոր եզրակացություն պայմանագիր կնքելու մասին:

9. Կազմակերպությունները սույն կարգի 6-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որը պետք է պարունակի սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված դրույթները: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը: Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

(9-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն)

10. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:

11. Հավաստագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:

12.  Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման ծառայության դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման ծառայության անվանումը, քանակը, գինը, հաշիվ-ապրանքագիրը: 

(12-րդ կետը խմբ. 20.12.18 N 1516-Ն, փոփ. 21.11.19 N 1657-Ն)

13. Տրամադրված աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման ծառայության դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:

(13-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

 

II. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) (այսուհետ՝ ՍԱՏԳ(Բ), բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետի)՝ ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր)`

1) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար,

բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. ՎԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 2-5-րդ և 7-րդ ենթակետերում նշված այլ անձինք՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով չսահմանված աջակցող միջոցներ ձեռք բերելու հավաստագիր տրամադրելու համար՝ համապատասխան պարագայի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը.

6) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).

7) լսողական սարքերի ներդիրների համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթի հիման վրա՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.

8) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.

9) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, փոստային առաքման դեպքում՝ բոլոր փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները.

10) Երեխաների օրթեզի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության (կենտրոնի) կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաների:

(14-րդ կետը խմբ. 20.12.18 N 1516-Ն, փոփ., լրաց. 21.11.19 N 1657-Ն)

14.1. Առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել ՍԱՏԳ(Բ)՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ: Դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպվում է տնային այցելություն և համապատասխան դիմումի լրացման գործընթացը:

(14.1-ին կետը լրաց. 20.12.18 N 1516-Ն, փոփ. 21.11.19 N 1657-Ն)

14.2. Եթե պետական հավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 14-րդ կետի 2-5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցը ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում:

(14.2-րդ կետը լրաց. 21.11.19 N 1657-Ն)

15. Փաստաթղթերն ստանալուց հետո ՍԱՏԳ(Բ) երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է նախարարություն: Նախարարությունը ՍԱՏԳ(Բ)-ից, ինչպես նաև շահառուից կամ նրա ներկայացուցչից ստացած փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հավաստագիր տրամադրող մարմին: Վերջինս ստուգում է դրանց լիարժեքությունը և երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում հավաստագիրը` այդ մասին փոստային առաքումով կամ էլեկտրոնային փոստով պատշաճ տեղեկացնելով դիմողին տասը աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը լրաց., փոփ. 20.12.18 N 1516-Ն, խմբ. 21.11.19 N 1657-Ն)

16. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը կամ հավաստագիր տրամադրող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:

(16-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

17. Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(17-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1516-Ն)  

19. Հավաստագրի հետ միասին դիմողին տրամադրվում է նաև կազմակերպությունների ցանկը, հասցեները, կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն յուրաքանչյուր հավաստագրի գնային արժեքի վերաբերյալ: Քաղաքացին կարող է դիմել ցանկացած կազմակերպություն` ծառայություն ստանալու համար:

(19-րդ կետը լրաց. 20.12.18 N 1516-Ն)

19.1. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը: Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը:

(19.1-ին կետը լրաց. 21.11.19 N 1657-Ն)

19.2. Կազմակերպությունը աջակցող միջոցը տրամադրելու պահին, շահառուի համաձայնությունը ստանալու պարագայում, լուսանկարում է նրան և լուսանկարը կցում է շահառուի անձնական քարտին: Վերին և ստորին վերջույթի պրոթեզները և օրթեզները շահառուին տրամադրելուց առաջ կազմակերպությունը պետք է դրանց վրա կատարի մակնշում կամ դաջվածք (այդ թվում՝ սույն կարգի N 1 հավելվածի 28-րդ կետով սահմանված վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասերը կամ հարակից այլ պարագաները), մնացած աջակցող միջոցների դեպքում՝ «Արագ արձագանք» (QR) կոդավորում (այդ թվում՝ սույն կարգի N 1 հավելվածի 28-րդ կետով սահմանված անվասայլակի և լսողական սարքի այլ պահեստամասերի կամ հարակից այլ պարագաների), որոնք պետք է առնվազն պարունակեն հետևյալ տեղեկությունները՝

1) կազմակերպության անվանումը,

2) տրամադրման տարեթիվը,

3) աջակցող միջոցի անվանումը,

4) պետական հավաստագրի համարը:

(19.2-րդ կետը լրաց. 21.11.19 N 1657-Ն)

19.3. Մակնշումը, դաջվածքը և «Արագ արձագանք» (QR) կոդավորումը պետք է`

1) լինեն հստակ, աջակցող միջոցի նյութի ֆոնի վրա տեսանելի,

2) լինեն ջրակայուն,

3) տեղադրվեն աջակցող միջոցի վրա այնպիսի վայրում, որը չի շփվում կամ հնարավորինս քիչ է շփվում որևէ մակերեսի հետ և միաժամանակ հարմար է շահառուին էսթետիկական առումով:

(19.3-րդ կետը լրաց. 21.11.19 N 1657-Ն)

 

III. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

20. Հավաստագիրը կազմում է հավաստագիր տրամադրող մարմինը:

(20-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն, խմբ. 21.11.19 N 1657-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1516-Ն)  

22. Հավաստագիրը ձևավորվում է անձի դիմումի և սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա: Հավաստագիրը ձևավորվում է տեղեկատվական համակարգում կամ լրացվում է թղթային տարբերակով, և դրա էլեկտրոնային լուսապատճենը կցվում կամ ներբեռնվում է տեղեկատվական համակարգ:

(22-րդ կետը խմբ. 21.11.19 N 1657-Ն)

23. Հավաստագրերի հաշվառումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով:

(23-րդ կետը խմբ. 21.11.19 N 1657-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1516-Ն)  

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Հավաստագրի գնային արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցող միջոցների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:

(25-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

26. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ:

 (26-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

27. Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:

(27-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

28.Անձն իր ցանկությամբ անվասայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար: Ընդ որում՝ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու վերաբերյալ եզրակացությունը տալիս է բուժատեխնիկական հանձնաժողովը:

(28-րդ կետը լրաց. 20.12.18 N 1516-Ն, խմբ. 21.11.19 N 1657-Ն)

29. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան անվասայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը՝ որպես փոխնորդ:

(29-րդ կետը փոփ., լրաց. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

30. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված աջակցող միջոցների գինը ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված աջակցող միջոցների համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:

(30-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1516-Ն)  

32. Սույն կարգի համաձայն հերթական նոր աջակցող միջոցն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ անձի մահվան դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած աջակցող միջոցը կարող են վերադարձնել հավաստագիր տրամադրող մարմին: Վերադարձված աջակցող միջոցներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված՝ քաղաքացիների կողմից վերադարձված հաշմանդամի աջակցող միջոցը ժամանակավոր տրամադրելու կարգի համաձայն:

(32-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

33. Վերադարձված վերին և ստորին վերջույթի պրոթեզները կարող են ենթարկվել վերամշակման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում և կարգով և տրամադրվել աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և պրոթեզն ակտիվ շահագործող հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես փոխնորդ՝ բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(33-րդ կետը լրաց. 20.12.18 N 1516-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 20.12.18 N 1516-Ն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը________________________________________

3. Անձնագրի (նույնականացման քարտի, ծննդյան վկայականի) տվյալները

_________________________________________________________________________

 (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)

 

4. Աջակցող միջոցի անվանումը (աջ և ձախ նշումով, եթե կա տարբերակում)

_________________________________________________________________________

5. Հավաստագրի արժեքը _________________________

6. Տրամադրման ամսաթիվը _________________________ 20________թ.

7. Շահառուի կարգավիճակը_________________________________________________

8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,

_______________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև ________ ________________ 20____

(հավելվածը խմբ. 20.12.18 N 1516-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ աջակցող միջոցԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցը ժամանակավոր օգտագործման համար տրամադրելու ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացին, իր ցանկությամբ, կարող է նախորդ ստացած աջակցող միջոցը վերադարձնել հավաստագիր տրամադրող մարմին:

(2-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

3. Վերադարձված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները հավաստագիր տրամադրող մարմինը գրանցում է քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցի հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն կարգի N 3 ձևի:

(3-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

4. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացության (այսուհետ` մասնագիտական եզրակացություն) հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

5. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոցները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում, ժամկետը նշվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական եզրակացության մեջ: Եթե քաղաքացուն աջակցող միջոցն անհրաժեշտ է ավելի երկար ժամկետով, ապա նա հավաստագիր տրամադրող մարմին է ներկայացնում նոր մասնագիտական եզրակացություն:

(5-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

6. Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները հավաստագիր տրամադրող մարմինը գրանցում է ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցների հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն կարգի N 4 ձևի:

(6-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

7. Գրանցամատյաններում անճշտությունների, սխալ գրառումների ուղղումը կատարվում է հավաստագիր տրամադրող մարմնի կողմից` սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ՝ հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:

(7-րդ կետը փոփ. 20.12.18 N 1516-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 3

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ

(վերնագիրը խմբ. 20.12.18 N 1516-Ն)

 

NN
ը/կ

Աջակցող միջոցը վերադարձնողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը

Վերադարձված աջակցող միջոցի քանակը

Աջակցող միջոցը վերադարձնողի ստորագրությունը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորագրությունը

Նշումներ

 

1

2

3

4

5

6

7

1.

             

2.

             

3.

             

4.

             

             

(ձևը խմբ. 20.12.18 N 1516-Ն)

Ձև N 4

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 20.12.18 N 1516-Ն)

 

NN
ը/կ

 Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի սոցիալական կարգավիճակը

Աջակցող միջոցը տրամա-
դրելու օրը, ամիսը, տարեթիվը

Մասնագիտական եզրակացություն տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Որքան ժամկետով է տրամա-
դրվում աջակցող միջոցը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորա-

գրությունը

Աջակցող միջոցը տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը տրամա-
դրողի
ստորա-
գրությունը

 

1

2

3

4

5

6

7

8

9

1.

                 

2.

                 

3.

                 

4.

                 

                 

(ձևը խմբ. 20.12.18 N 1516-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 20.12.18 N 1516-Ն)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 21.11.19 N 1657-Ն)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

 ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ԲՍՓ գործակալության _________________________________________________________________

 (մարմնի անվանումը)

Տեղեկանքը տալու ամսաթիվը ____________________ Ժամկետը __________________________________

Ազգանունը_____________________Անունը______________Հայրանունը________________Սեռը________

Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N -ը)________________________________

Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը__________________________

Հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել / հեռախոսահամարը __________________________

______________________________________________________________________________________

Կարգավիճակը /«հաշմանդամության խումբը» «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և այլն/ և ժամկետը,

______________________________________________________________________________________

պատճառական կապը, ____________________________________________________________________

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ՝

NN
ը/կ

ՊԱՐԱԳԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՁԵՌԱԳՐՈՎ

ԱՋ/ՁԱԽ ՆՇՈՒՄԸ

ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲՍՓՀ ԿՆԻՔԸ

1

       

2

       

3

       

4

       

5

       

ԲՍՓՀ-ի նախագահ (բաժնի պետ)

__________________________________________

(ստորագրությունը) Ա.Ա.Հ. 

 

(հավելվածը լրաց. 20.12.18 N 1516-Ն)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ

(վերնագիրը խմբ. 21.11.19 N 1657-Ն) 

 

Կազմակերպության անվանումը __________________________________________________________________________

Հետազոտվողի անունը, հայրանունը,

ազգանունը _______________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________

Հետազոտվողի բնակության վայրը _________________________________________

Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը) __________________________________________________________________________

Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ

ոչ)________________________________________________________________________

Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել՝ քանի սարքի կարիք

ունի______________________________________________________________________

Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել, թե որ ականջի

համար ___________________________________________________________________

Բժիշկ՝

 ___________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) 

 ____________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 (Կազմակերպության կնիքը)

 

________ ________________ 20  թ.

(հավելվածը լրաց. 20.12.18 N 1516-Ն, խմբ. 21.11.19 N 1657-Ն)