Գլխավոր տեղեկություն
Համար
N 1689-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1689-Ա

   

«ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, 85-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 08-001-1223-0040) շուկայական արժեքի գնահատումից հետո, այն որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ ընկերության հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում, սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող հողամասի շուկայական արժեքի գնահատման, հողամասի ընդունման-հանձնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գնահատված հողամասը ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

3․ Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան