Գլխավոր տեղեկություն
Համար
N 1219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.22/50(349) Հոդ.1086
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2004 թվականի N 1219-Ն

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության (այսուհետ` արձանագրություն) 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային իրավասու մարմին և ազգային համակարգող կենտրոն ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Սահմանել, որ`

ա) արձանագրության քարտուղարության հետ և կողմերի միջև կենսաբանական անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և այլ պետական կառավարման մարմինները, որոնց իրավասությանն է վերապահված արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմնի կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության նախարարներին ու այլ պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

ա) ազգային իրավասու մարմնին տրամադրել արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և այլ նյութեր.

բ) արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 8
Երևան