Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2018 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՑԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻՋԱԴԻՐՆԵՐԸ, ԿՐԾԿԱԼՆԵՐԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԿԴԻՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Տարբեր նյութերից պատրաստված մի քանի շերտերից բաղկացած՝ մեկանգամյա օգտագործման կանացի հիգիենիկ միջադիրները, որոնցում արտադրատեսակին հիմնական՝ հեղուկ հավաքելու և պահելու հատկություն հաղորդող կլանող շերտը բաղկացած է լուծված թաղանթանյութից՝ քիմիական մանրաթելերով կամ առանց դրանց, և քիմիական խոնավակլանիչ նյութից (սուպերաբսորբենտից), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ «գ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9619 00 710 9 ստորաենթադիրքում։

2. Տարբեր նյութերից պատրաստված մի քանի շերտերից բաղկացած` որպես կրծկալների միջադիրներ օգտագործվող՝ կրծկալների մեկանգամյա օգտագործման հիգիենիկ ներդիրները, որոնցում արտադրատեսակին հիմնական՝ հեղուկ հավաքելու և պահելու հատկություն հաղորդող կլանող շերտը բաղկացած է լուծված թաղանթանյութից՝ քիմիական մանրաթելերով կամ առանց դրանց, և քիմիական խոնավակլանիչ նյութից (սուպերաբսորբենտից), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ «գ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9619 00 790 9 ստորաենթադիրքում։

3. Տարբեր նյութերից պատրաստված մի քանի շերտերից բաղկացած՝ մեծահասակների համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տակդիրները, որոնցում արտադրատեսակին հիմնական՝ հեղուկ հավաքելու և պահելու հատկություն հաղորդող կլանող շերտը բաղկացած է լուծված թաղանթանյութից՝ քիմիական մանրաթելերով կամ առանց դրանց, և քիմիական խոնավակլանիչ նյութից (սուպերաբսորբենտից), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ «գ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9619 00 890 9 ստորաենթադիրքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: