Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 83-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.01.2019-09.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.01.15/2(638) Հոդ.29
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 83-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆիզկուլտուրայի և սպորտային աշխատանքների մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ֆիզկուլտուրայի և սպորտային աշխատանքների մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018
թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 83-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18690

 

 1. ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Տողի հա-մարը

Մարզաձևերը

Մարզաձևի խմբերի քանակը

Մարզիչ-մանկավարժներ

Պարապողների թվաքանակն ըստ մարզաձևերի

Սյունակ 4-ից` գյուղական վայրերում

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

1

2

3

4

5

6

7

8

9

101

Օլիմպիական մարզաձևեր

Աթլետիկա

             

102

Առագաստանավային սպորտ

             

103

Բասկետբոլ

             

104

Բադմինտոն

             

105

Բեյսբոլ

             

106

Բռնցքամարտ

             

107

Ազատ ոճի ըմբշամարտ

             

108

Հունահռոմեական ըմբշամարտ

             

109

Թիավարության

             

110

Կանոե (ոլորասահք)

             

111

Կանոե (սպրինտ)

             

112

Թաեքվանդո

             

113

Թենիս

             

114

Ժամանակակից հնգամարտ

             

115

Ծանրամարտ

             

116

Հեծանվահրապարակ

             

117

Հեծանվակրոս

             

118

Խճուղային հեծանվավազք

             

119

Ձիասպորտ

             

120

Ձյուդո

             

121

Հանդբոլ

             

122

Սպորտային մարմնամարզություն

             

123

Գեղարվեստական մարմնամարզություն

             

124

Ցատկացանց

             

125

Մականախաղ

             

126

Հրաձգություն (հրացան)

             

127

Հրաձգություն (ատրճանակ)

             

128

Հրաձգություն (վազող թիրախ)

             

129

Հրաձգություն (ափսե)

             

130

Նետաձգություն

             

131

Գեղալող

             

132

Լող

             

133

Ջրացատկ

             

134

Ջրագնդակ

             

135

Սուսերամարտ

             

136

Սեղանի թենիս

             

137

Սոֆտբոլ

             

138

Դահլիճի վոլեյբոլ

             

139

Լողափնյա վոլեյբոլ

             

140

Եռամարտ

             

141

Ֆուտբոլ

             

142

Բիաթլոն

             

143

Բոբսլեյ

             

144

Բոբսլեյ (սկելետոն)

             

145

Դահուկ

             

146

Լեռնադահուկ

             

147

Երկամարտ

             

148

Ոտնահարթակ

             

149

Սնոուբորդ

             

150

Ֆրիստայլ

             

151

Սահնակային սպորտ

             

152

Քըրլինգ

             

153

Չմշկասահք

             

154

Գեղասահք

             

155

Շորտտրեկ

             

156

Չմշկավազք

             

157

Տափօղակով հոկեյ

             

158

Ընդամենը օլիմպիական մարզաձևեր

             

159

 որից` գյուղական վայրերում

             

160

Ոչ օլիմպիական մարզաձևեր

Ալպինիզմ

             

161

Աերոնավտիկա

             

162

Անվավոր մարզաձևեր

             

163

Բանդի (գնդակով հոկեյ սառույցի վրա)

             

164

Բիլիարդ

             

165

Բոուլինգ (կեգլի)

             

166

Բրիջ

             

167

Գնդային մարզաձև

             

168

Գոլֆ

             

169

Կորֆբոլ

             

170

Կարատե WKF

             

171

Մոտոցիկլետային սպորտ

             

172

Նեթբոլ

             

173

Շախմատ

             

174

Պոլո

             

175

Պարանի ձգում

             

176

Ջրադահուկային սպորտ

             

177

Ռակետբոլ

             

178

Ռեգբի

             

179

Սումո

             

180

Սպորտային նավակ

             

181

Սպորտային պարեր

             

182

Սքվոշ

             

183

Ստորջրյա սպորտ

             

184

Սերֆինգ

             

185

Ուշու

             

186

Ջրային փրկարարների սպորտ

             

187

Ընդամենը ոչ օլիմպիական մարզաձևեր

             

188

 որից` գյուղական վայրերում

             

189

Այլ մարզաձևեր

Կոխ

             

190

Շաշկի

             

191

Ռենձյու

             

192

Սամբո

             

193

Ընդամենը այլ մարզաձևեր

             

194

 որից` գյուղական վայրերում

             

195

Ընդամենը

             

196

 որից` գյուղական վայրերում

             

2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

  հազ. դրամ

Ֆինանսական միջոցների առկայությունը

Ֆինանսական ծախսեր

ֆինան-սական միջոց-ների մնա-ցորդը տարե-վերջին

ընդամենը

այդ թվում

ընդամենը

այդ թվում

մնա-ցորդը տարե-սկզբին

ընթացիկ տարվա մուտքերը

նյու-թական ծախսեր

ոչ նյու-թական ծառա-յություն-ների վճա-րումներ

գործուղ-ման ծախսեր

աշխա-տավարձ և դրան հավա-սարեցված վճա-րումներ

հիմնա-վերա-նորոգման, սարքա-վորում-ների և գույքի ձեռք-բերում

այլ ծախսեր

ընդամենը

այդ թվում

բյուջեից (պետական և համայն-քային)

հաճախողներից պարապ-մունքների դիմաց վճարումներ

նվիրա-տվու-թյուններ

վար-ձակա-լու-թյունից

այլ եկա-մուտներ

իրավաբա-նական անձանցից

բնակ-չու-թյունից

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

                                 

Ղեկավար՝

____________________________

 

 ________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝

____________________________

 

_____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 
 

«_ _ »______ ____20___թ.

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018
թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 83-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ֆիզկուլտուրայի և սպորտային աշխատանքների մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

6. Բաժնի տողերում լրացվում են օլիմպիական (տողեր 101-157), ոչ օլիմպիական (160-186) և այլ մարզաձևերի (189-192) վերաբերյալ հետևյալ տվյալները՝ մարզաձևի խմբերի քանակը (սյունակ 3), մարզիչ-մանկավարժների թվաքանակը (սյունակ 4), պարապողների թվաքանակը (սյունակ 6) և սյունակ 4-ից գյուղական վայրերում պարապողների թվաքանակը (սյունակ 8):

 

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

7. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

8. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

9. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

10. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-9-ում:

11. Սյունակ 10-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 11-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 12-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 13-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 14-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 15-ում բերվում է կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,

6) սույն հրահանգի 11-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը նշվում են սյունակ 16-ում:

12. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: