ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ հոդվածի 1-ին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի՝
ա. ամբողջ տեքստում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
բ. 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը.
ա. առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում` ներկայացվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը,
բ. երկրորդ և հետագա տեխնիկական զննությունը հարկային տարվա ընթացքում երկու անգամ անցնելու դեպքում` ներկայացվում է մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը.»,
գ. 9-րդ կետի 6-րդ ենթակետը «9-րդ կետի» բառերից հետո լրացնել «3-րդ,» բառով, իսկ 9-րդ կետի 6-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նույն տարվա ընթացքում երկրորդ տեխնիկական զննություն անցկացնելու դեպքում` որպես գույքահարկի և բնապահպանական հարկի վճարումների կատարման փաստը հաստատող փաստաթուղթ, գույքահարկի վճարման մասով ընդունվում է նույն տարվա առաջին տեխնիկական զննության ժամանակ տրամադրված տեխնիկական զննության կտրոնը, որի համարը և տալու ամսաթիվը գրանցվում է արատորոշման քարտի «դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին և լրացուցիչ տեղեկություններ» բաժնում և այդ տարվա համար վճարված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը` բնապահպանական հարկի վճարման մասով:»,
դ. 28-րդ կետում «վճարների գանձման» բառերը փոխարինել «հարկի գանձման» բառերով, իսկ «վճարների մասին» բառերը՝ «հարկի վճարումների մասին» բառերով,
ե. N 2 ձևի վերնագրում «ՎՃԱՐՆԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ» բառերով, իսկ ձևում «վճարի» բառը՝ «հարկի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2019 թ. հունվարի 21 Երևան
վարչապետՆ. Փաշինյան