Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1406-Ա

 

«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծին:

2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 12

Երևան