ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 46-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Կրթության համաշխարհային ֆորում 2019-ին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունվարի 21-24-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ օրապահիկի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մուտքի արտոնագրի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել պատվիրակության՝ Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունվարի 17-ի N 46-Ա որոշման |
կ ա զ մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-24-Ը ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար |
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Տ.Գալստյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |