ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2016 թվականի N 736-Ա
ՀԱՅԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայկ Սուրենի Սարիբեկյանին (ծնվ.՝ 1993 թվականի հուլիսի 30-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Մարգարյան 2-րդ նրբ., շենք 12ա, 2017 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի ասպիրանտուրա՝ «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ձմեռային զորակոչը:
(1-ին կետը խմբ. 10.08.17 N 978-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից՝ պայմանագրում ամրագրելով, որ Հայկ Սարիբեկյանը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.08.2017, N 978-Ա | 12.08.2017, N 736-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|