Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.144
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.05.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 մայիսի 2016 թ.

թիվ 79-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել դրամային հիփոթեքային վարկերի տրամադրումը և երկարաժամկետ միջոցների ներգրավումը, զսպել արտարժութային հիփոթեքային վարկերի տրամադրումը ու նվազեցնել դոլարիզացիայի մակարդակը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, սույն կետով սահմանված պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ պայմաններին.

ա. ցանկացած արժույթով արտահայտված պահանջի ապահովվածությունը պետք է արտահայտված լինի Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, բանկային ոսկով և (կամ) ռուբլով, իսկ երկրորդ խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով արտահայտված պահանջի ապահովվածությունը, բացի սույն ենթակետով սահմանված արժույթներից, կարող է նաև արտահայտված լինել տվյալ պահանջին համապատասխան արժույթով, և

բ. պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկում ներդրված ավանդների` մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները, և

գ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»,

2) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ում`

ա. աղյուսակ 1-ի 6.22-րդ կետի առաջին և երկրորդ սյունակների «50» թվերը փոխարինել «35» թվերով,

բ. աղյուսակ 1-ում լրացնել 6.22.1-րդ և 6.22.2-րդ կետերը` հետևյալ բովանդակությամբ.

 

«

6.22.1 Ֆիզիկական անձանց տրամադրված հիփոթեքային վարկեր, որոնք չեն համապատասխանում սույն հավելվածի 6.22-րդ կետով սահմանված պահանջներին, սակայն որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
ա. հիփոթեքային վարկ(եր) ստացած փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ սույն հավելվածի 6.22-րդ կետին բավարարող հիփոթեքային վարկերի) չի գերազանցում 35 մլն ՀՀ դրամը և
բ. հիփոթեքային վարկ(եր) ստացած փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ սույն հավելվածի 6.22-րդ կետին բավարարող հիփոթեքային վարկերի) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.3%-ը:

75

150

6.22.2 Ֆիզիկական անձանց տրամադրված հիփոթեքային վարկեր, որոնք չեն համապատասխանում 6.22-րդ և 6.22.1-րդ կետերով սահմանված պահանջներին:

100

200

»,

 

գ. լրացնել 7.1.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ. «7.1.1 Սույն հավելվածի 6.22.1-րդ և 6.24-րդ կետերի իմաստով` «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց շրջանակը, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված ընտանիքի անդամների շրջանակը կարող է սահմանափակվել ֆիզիկական անձի հետ համատեղ տնտեսություն վարող հետևյալ անձանցով. ծնողներ, ամուսին և երեխաներ:»,

3) Կանոնակարգ 2-ի հավելված 6-ում`

ա. 1-ին կետում «կամ վերանորոգման» բառերը փոխարինել «, վերանորոգման կամ կառուցման» բառերով,

բ. 3-րդ կետում «իրավունք» բառից հետո լրացնել «, և առկա է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող իրավունքի պետական գրանցման վկայականը» բառերը,

գ. լրացնել 10-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«10. Սույն հավելվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերի իմաստով` գույքի կառուցման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքից գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի տրամադրման պահ է համարվում «35/75 տոկոս» ռիսկի կշիռների կիրառման սկզբնական պահը:»,

դ. «50» թվերը փոխարինել «35» թվերով,

4) Կանոնակարգ 2-ի հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM)» բառերից հետո լրացնել «,«Դուալ Ռիթըռն Ֆանդ Էս.Այ.Սի.Էյ.Վի»-ից (Dual Return Fund S.I.C.A.V.), «Ֆայնետիք Էս.Սի.Էյ. ՍԻՔԱՎ-ՍԻՖ, Սաբ-Ֆանդ-Ֆայնետիք – Մայքրոֆայնենս»-ից (Finethic S.C.A., SICAV-SIF, Sub-Fund – Finethic-Microfinance), «Սիմբիոտիքս Սիքավ (Լյուքս.)»-ից (Symbiotics Sicav (Lux.)), «ԻԷմԷֆ Մայքրոֆայնենս Ֆանդ ԷյՋիէմվիքէյ»-ից (EMF Microfinance Fund AGmvK), «Քեփիթալ Ջեսշըն (Capital Gestion)»-ից, «Դը Սմոլ Էնթեռփռայզ Իմփաքթ Ինվեստինգ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ»-ից (The Small Enterprise Impact Investing Fund (SEIIF) S.A., SICAV-SIF), «Միկրո-, Սմոլ Էնդ Մեդիում Էնթեռփռայզիս Բոնդս ԷսԷյ»-ից (Micro-, Small & Medium Enterprises Bonds SA)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության 6.22.2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին, ընդ որում մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տվյալ դրամային և արտարժութային հիփոթեքային վարկերի նկատմամբ կիրառվում են համապատասխանաբար 100% և 150% ռիսկի կշիռները:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. մայիսի 13

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան