«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1935-Ն
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման հետ կապված հարցերը:
2. Հարգադրոշմը պատվիրում և (կամ) պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձ): Տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման ու փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:
(2-րդ կետը խմբ. 26.05.16 N 536-Ն)
3. Անվանանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սույն կարգով սահմանված թույլտվությունն ստանալուց հետո` պահպանելով սույն կարգի N 2 ձևով սահմանված սահմանային չափերը:
Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:
4. Տարբերանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է լիազոր մարմինը` սույն կարգով սահմանված կարգով` պահպանելով սույն կարգի N 3 ձևով սահմանված տարբերանիշի ձևի, չափի և ուրվագծի սահմանային չափերը:
Տարբերանիշը ենթակա է պարտադիր գրանցման` լիազորված մարմնում:
Տարբերանիշի վրա նշվում է հաշվառված անձի համարը:
(4-րդ կետը փոփ. 26.05.16 N 536-Ն)
5. Տարբերանիշը կարող է ունենալ գաղտնագիր:
6. Հարգադրոշմները, անվանանիշերը և տարբերանիշերը կարող են լինել մեխանիկական, էլեկտրակայծային և այլն:
Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թույլատրելի շեղումն է ± 0.15 մմ:
(6-րդ կետը լրաց. 27.12.07 N 1546-Ն)
7. Անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվություն ստանալու համար (ձև N 4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 5 ձևի:
Հայտում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.
բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.
գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը.
դ) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(7-րդ կետը փոփ. 27.12.07 N 1546-Ն)
8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք.
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
գ) ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:
9. Անվանանիշը պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին է ներկայանում անձնագրով:
10. Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով: Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:
Լիազորված մարմնի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
11. Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում կամ մերժվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից:
12. Թույլտվություն տալը գրավոր մերժվում է, եթե`
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
13. Տարբերանիշի պատվիրելու և (կամ) պատրաստելու ծախսերն իրականացնում է հաշվառված անձը:
(13-րդ կետը փոփ. 26.05.16 N 536-Ն)
14. Անվանանիշերի և տարբերանիշերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը` վարելով սույն կարգի N 6 ձևով սահմանված տարբերանիշերի հաշվառման գրանցամատյան և N 7 ձևով սահմանված անվանանիշերի հաշվառման գրանցամատյան:
(14-րդ կետը փոփ. 05.04.12 N 451-Ն)
15. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը` արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը (ձև N 8):
Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը:
(15-րդ կետը փոփ. 05.04.12 N 451-Ն)
16. Հին տարբերանիշի կամ անվանանիշի մաշվածության կամ որևէ պատճառով դրանց փոխարինման դեպքերում նոր տարբերանիշը կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում է հին տարբերանիշը կամ անվանանիշը լիազորված մարմին հանձնելուց հետո:
17. Տարբերանիշը կամ անվանանիշը կորցնելու դեպքում նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին են ներկայացվում սույն կարգով սահմանված փաստաթղթերը և տարբերանիշի կամ անվանանիշի կորստյան մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարության մեկ օրինակը:
Նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրամադրվում է համապատասխան հայտարարությունը հրապարակվելուց 15 օր հետո` սույն կարգով սահմանված ժամկետներում:
Կորած տարբերանիշի և անվանանիշի փոխարեն նոր տարբերանիշը և նոր անվանանիշ պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է ընդհանուր հիմունքներով:
18. Լիազորված մարմինը հարգորոշման և հարգադրոշմման հաշվառված անձանց տարբերանիշերը հաշվառելուց հետո 15-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնին է տրամադրում դրանց արտատիպերը:
(18-րդ կետը լրաց. 05.04.12 N 451-Ն, փոփ. 26.05.16 N 536-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Ոսկի 375, 416, 500, 583, 585, 750, 916, 958, 999 հարգերի
Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ
Արծաթ 800, 830, 875, 925, 960, 999 հարգերի
Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ
Պլատին 900 և 950 հարգերի
Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ
Պալադիում 500 և 850 հարգերի
Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ
Ձև N 2
ԱՆՎԱՆԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Բ - | անվանանիշերի հերթական համարը, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվության համարն է: |
(ձևը փոփ. 27.12.07 N 1546-Ն)
Ձև N 3
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Ա - | տարբերանիշի հերթական համարը, որը թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման հաշվառված անձի համարն է: |
(ձևը խմբ. 27.12.07 N 1546-Ն, փոփ. 26.05.16 N 536-Ն)
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |
_____ ______________ 200 թ. |
_____ ______________ 200 թ. | |
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_____ |
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_____ | |
Տրված է _______________________________________________________ |
Տրված է ______________________________________________________ | |
_______________________________________________________________ |
______________________________________________________________ | |
_______________________________________________________________ |
______________________________________________________________ | |
Պատվիրելու ___________________________________________________ |
Պատվիրելու _________________________________________________ | |
_______________________________________________________________ |
______________________________________________________________ | |
Պատվիրող անձի_______________________________________________ |
Պատվիրող անձի______________________________________________ | |
Ուժի մեջ է _____ __________________ 200 թ. |
Ուժի մեջ է _____ __________________ 200 թ. | |
Ստացա________________________________________________________ |
Նախարարի տեղակալ ________________________________________ |
Ձև N 5
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ֆ Ի Ն Ա Ն Ս Ն Ե Ր Ի Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հ Ա Յ Տ
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ (ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1. ___________________________________________________
(դիմող կազմակերպության (այսուհետ նաև` դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը) |
2. Հայտատուի գտնվելու վայրը |
|
3. Հեռախոսահամարը |
|
4. Հայտատուի նախատեսվող գործունեության իրականացման վայրը |
|
5. Նախատեսվող տարածքում առկա հեռախոսահամարը |
|
6. Հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը |
|
7. Անձնագրի համարը |
|
8. Բնակության վայրը |
(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը) |
9. Հեռախոսահամարը |
|
10. Հայտին կցվում են նշված փաստաթղթերը`
NN ը/կ |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության |
Նշել թերթերի քանակը |
1. |
Հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները |
||
2. |
Գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը |
||
3. |
Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը |
||
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների
և նշագրումների իսկությունը հավաստում եմ
դիմողի ներկայացուցիչ ___________________
(ստորագրությունը) |
Կ.Տ.
_____ __________________ 200 թ.
(ձևը փոփ. 27.12.07 N 1546-Ն, 05.04.12 N 451-Ն)
Ձև N 6
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN
ը/կՀաշվառված անձի անվանումը,
կազմակերպա-
իրավական
ձևըՀաշվառված անձի գտնվելու
վայրըՀաշվառված անձի գործու-
նեության
իրականաց-
ման վայրըՀաշվառված անձի համարը
Հաշվառման օրը,
ամիսը,
տարեթիվըԻրավաբանա-
կան անձի
համար` ՀՎՀՀ-ն,
իսկ անհատ
ձեռնարկա-
տիրոջ համար`
ՀՎՀՀ-ն կամ
սոցիալական
քարտի համարը Անհատ
ձեռնարկա-
տիրոջ կամ
լիազորված
անձի անունը,
հայրանունը,
ազգանունը և
անձնագրի
համարը Անհատ
ձեռնարկա-
տիրոջ կամ
լիազորված
անձի
բնակության
վայրը Տարբե-
րանիշի
ստացման
օրը,
ամիսը,
տարե-
թիվը Այլ տեղե-
կություն-
ներ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
(ձևը փոփ. 26.05.16 N 536-Ն)
Ձև N 7
ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN |
Թանկարժեք |
Թանկարժեք |
Իրավաբա- |
Թույլտվու- |
Թույլտվու- |
Իրավաբանա- |
Անհատ |
Անհատ |
Անվանա- |
Այլ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ձև N 8
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ԼԱՏԻՆԱՏԱՌ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ, ՀԱՐԳԻ, ՔԱՇԻ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՇ ՈՒՆԵՑՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ
ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ՍԵՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ԹՎԵՐԻ ԵՎ ՏԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Թվերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
1 2 3 4 5 6 7 8 9 0,
Տառերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
g- գրամ
Kg- կիլոգրամ
Oz-տրոյական ունցիա
Խորհրդանիշների շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
Ոսկի - Au
Արծաթ - Ag
Պլատին - Pt
Պալադիում - Pd
Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ստանդարտացված ձուլակտորների մակերեսին դրոշմվող սերիական համարի թվերի շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ-2.304-81
1 2 3 4 5 6 7 8 9 0
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.12.07 N 1546-Ն, փոփ., լրաց. 05.04.12 N 451-Ն, խմբ., փոփ. 26.05.16 N 536-Ն)