ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1161-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության կառավարության համար 1 մասնաշենքի (փոստային հասցեն՝ Մելիք-Ադամյան 1) նկուղային հարկից 377 200 000 դրամ գնահատված արժեքով, 599.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սալոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 0052, Զաքարիա Քանաքեռցու 1-ին նրբ., տուն 19):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ`
1) ընկերությունը պարտավոր է սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման գործընթացի ավարտից հետո 4 ամսվա ընթացքում կատարել 165 528 230 դրամի չափով ներդրումներ` հետևյալ համամասնությամբ՝
Աշխատանքի անվանումը |
Նախատեսվող ներդրումների չափը (դրամ) |
Նախագծանախահաշվային աշխատանքներ |
3 753 380 |
Հովացման համակարգի ներդրում |
29 365 460 |
Օդափոխության համակարգի ներդրում |
31 766 535 |
Շինարարական աշխատանքներ |
77 894 063 |
Էլեկտրամոնտաժային աշխատանքներ |
18 868 392 |
Առաստաղի լուսավորություն |
3 880 400 |
Ընդամենը |
165 528 230 |
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
3) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
4) համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի նկուղային հարկի տարածքի օգտագործման պահպանության պայմանագիրը (պարտավորագիր) և ներդրումային ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը.
5) պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 28 Երևան |