Գլխավոր տեղեկություն
Համար
N 1029-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2014 թվականի N 1029-Ա

 

ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Բարսելոնա «Իսպանիայի Թագավորություն»՝ «Թոքերի առողջություն» խորագրով համաշխարհային 45-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահան Պողոսյանի՝ Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահան Պողոսյանի՝ Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան