ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1040-Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 25-26-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), իսկ 2014 թվականի հոկտեմբերի 27-ին` Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նիստին և ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի 29-րդ նիստին մասնակցելու համար:
2. Հասմիկ Պողոսյանի՝ Մոսկվա և Սոչի գործուղումների ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի՝ Մոսկվա և Սոչի գործուղումների հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Մոսկվա և Սոչի գործուղումների արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 23 Երևան |