ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2013 թվականի N 1157-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագծի նախագծի ուսումնասիրման նպատակով`
(նախաբանը փոփ. 10.03.14 N 172-Ա)
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագծի նախագիծը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
(2-րդ կետը փոփ. 10.03.14 N 172-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 13-ի N 1157-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Առաքելյան | -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
Լ. Շահվերդյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Լալայան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ |
Ս. Մաթևոսյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ |
Հ. Գասպարյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Կ. Բակոյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ |
Գ. Կիրակոսյան | -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ |
Ա. Աբրոյան | -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
Ա. Օհանյան | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ |
Ֆ. Եգորյան | -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ |
Վ. Այվազյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Չատյան | -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ |
Ա. Հարությունյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող |
Ա. Սողոմոնյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ |
Կ. Մովսիսյան |
-ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետ, գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Ա. Շահնազարյան |
-«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Կարապետյան | -«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սանիտարահիգիենիկ բաժնի ղեկավար (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 10.03.14 N 172-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |