Գլխավոր տեղեկություն
Համար
N 183-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2013-08.05.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2013 թվականի N 183-Ա

 

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ Զ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ասիական զարգացման բանկում Հայաստանի Հանրապետության փոխկառավարիչ Կ. Մինասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետական ներդրումային ծրագրերի կառավարման բաժնի պետ Զ. Առուշանյանին 2013 թվականի մայիսի 2-5-ը գործուղել Դելի (Հնդկաստանի Հանրապետություն)` Ասիական զարգացման բանկի տարեկան համաժողովին մասնակցելու համար:

2. Կ. Մինասյանի և Զ. Առուշանյանի՝ Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 7

Երևան