ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների հետևյալ թիվը`
Ընդհա-նուր թիվը |
Փրկարարական ծառայության հաստիքներ` |
Քաղաքա-ցիական ծառա-յողներ |
Տեխնիկական սպասարկող անձնակազմ | ||
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն |
3529
|
3294, որից՝ գործուղված հաստիքներ են` |
59 |
176 | |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա |
18 | ||||
Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն | 15 | ||||
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում |
1 | ||||
Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ |
5 |
(1-ին կետը փոփ., լրաց. 07.02.13 N 117-Ն)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 3-րդ սյունակի վերջին տողով նախատեսված՝ 5 հաստիքների պահպանման համար լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության թվաքանակը սահմանելու մասին» N 2318-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 16 Երևան |