Գլխավոր տեղեկություն
Номер
N 403-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.448
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2012
Дата вступления в силу
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 403-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1002-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1002-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 11-րդ կետում`

 ա. «համայնքի ղեկավարի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետարանի աշխատակազմի) (այսուհետ՝ համայնքի ղեկավարի աշխատակազմ)» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերով,

 բ. «բացակայության դեպքում՝ տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմի» բառերը փոխարինել «բացակայության դեպքում՝ տվյալ աշխատակազմի» բառերով.

2) 16-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով.

3) 18-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմում» բառերը փոխարինել «աշխատակազմում» բառով.

4) կարգի ձևում «համայնքի ղեկավարի աշխատակազմի» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան