Գլխավոր տեղեկություն
Номер
N 254-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2012-26.06.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.25/16(682) Հոդ. 282
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2009
Дата вступления в силу
04.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2009 թվականի N 254-Ն

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածին ու «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը լրաց. 28.10.10 N 1380-Ն)

1. Հաստատել`

1) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև փոխանակվող տեղեկությունները ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մարտի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 5-ի N 254-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտերի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարությունների ու առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպիչների հաշվետվությունների պատճենները հարկային մարմին ներկայացնելու, ինչպես նաև հարկային մարմնի կողմից լիցենզավորող մարմին տեղեկանքներ ու տեղեկություններ ներկայացնելու ընթացակարգերը:

2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` դրանց կցելով`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտերի էլեկտրոնային պատճենները.

2) հայտերին կից` լիցենզավորող մարմին ներկայացված առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարությունների էլեկտրոնային պատճենները:

(2-րդ կետը լրաց. 28.10.10 N 1380-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները հարկային մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) տեղեկանք հայտատուի հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին.

2) հայտատուի մասին տեղեկություններ` սահմանված կարգով առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտության կամ բացակայության մասին:

(3-րդ կետը փոփ., լրաց. 28.10.10 N 1380-Ն, փոփ. 05.04.12 N 394-Ն)

4. Հարկային մարմինը լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտարարությունում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության մասին կատարում է նշում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկանքում, որի արդյունքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

5. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ` լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` դրանց կցելով տվյալ եռամսյակի ընթացքում լիցենզավորող մարմին առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպիչների կողմից ներկայացված` առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հաշվետվությունների էլեկտրոնային պատճենները:

(5-րդ կետը լրաց. 28.10.10 N 1380-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները հարկային մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:

(6-րդ կետը փոփ., լրաց. 28.10.10 N 1380-Ն)

7. Հարկային մարմինն առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի հաշվետվությունում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության մասին կատարում է նշում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկանքում:

8. Անկախ սույն կարգով նախատեսված ժամկետներից` հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում նաև ընթացիկ տեղեկատվություն օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող` հարկային մարմնի հսկողության շրջանակներում պահանջների խախտման դեպքերի մասին:

9. Հարկային մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա` լիցենզավորող մարմնի կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կասեցվում և (կամ) դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաներ տալու, գործող լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործունեության վայրի փոփոխության, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմինը հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 28.10.10 N 1380-Ն)

(Հավելվածը փոփ., լրաց. 28.10.10 N 1380-Ն, փոփ. 05.04.12 N 394-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 5-ի N 254-Ն որոշման

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և տառերով)

_____

Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը

               

 

NN

ը/կ

Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման

գործունեության լիցենզիա ստանալու համար` լիցենզավորող մարմին

հայտ ներկայացրած իրավաբանական անձի կամ անհատ

ձեռնարկատիրոջ մասին

Տեղեկություններ

ներկայացված

հայտարարության

մասին

 

հարկ վճարողի հաշվառման համարը

(ՀՎՀՀ)

իրավաբանական

անձի

անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

պետական գրանցման

 ամսաթիվը

պետական գրանցման համարը

իրավա-

բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-

կատիրոջ բնակության) վայրը

գործունեության իրականացման վայրի հասցեն

ընդամենը` վաճառա-

տեղերի թիվը

ՀԴՄ տեղադրած վաճառա-

տեղերի թիվը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

 ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և տառերով)

_____

Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը

               

NN

ը/կ

Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող և հաշվետվություն ներկայացրած իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի մասին

Տեղեկություններ վաճառատեղերի

մասին` ըստ հաշվետվությունների

 

հարկ վճարողի հաշվառ-

ման համարը

(ՀՎՀՀ)

իրավա-

բանական անձի անվանումը, կազմակեր-

պական- իրավական

ձևը, անհատ ձեռնար-

կատիրոջ անունը, ազգանունը, պետական

գրանցման

 ամսաթիվը

պետական գրանցման համարը

իրավա-

բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-

կատիրոջ բնակության) վայրը

գործու-

նեության իրակա-

նացման վայրի հասցեն

ընդամենը` վաճառա-

տեղերի թիվը

վաճառատեղերի ընդհանուր մակերեսը

(քառ. մ)

ՀԴՄ տեղադրած վաճառա-

տեղերի թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 

(Հավելվածը խմբ. 05.04.12 N 394-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2016, N 520-Ն 02.06.2016, N 254-Ն
04.06.2014, N 589-Ն 26.06.2014, N 254-Ն
05.04.2012, N 394-Ն 26.04.2012, N 254-Ն
28.10.2010, N 1380-Ն 20.11.2010, N 254-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան