ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2005 թվականի N 426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված`
ա) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:
Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
2005 թ. հունիսի 11 |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| Ա. Մարգարյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) | |
| Վ. Խաչատրյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ) | |
| Ա. Վարդանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար | |
| Գ. Մխեյան | - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
| Ա. Մկրտչյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | |
| Յու. Շուքուրյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (համաձայնությամբ) | |
| Ա. Ղազարյան | - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) | |
| Մ. Հարությունյան | - Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ) | |
| Ռ. Պետրոսյան | - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ (համաձայնությամբ) | |
| Վ. Սողոմոնյան | - Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության նախագահ (համաձայնությամբ) | |
| Լ. Ներսիսյան | - Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
| Մ. Ղազարյան | - Մարդու իրավունքների հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահ (համաձայնությամբ) | |
| Հ. Ջավադյան | - Փոքր և միջին գործարարության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
| Կ. Դանիելյան |
- Բնապահպանական հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
| Հայր Թորգոմ աբեղա Տոնիկյան |
- Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |