Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.02.2012-30.12.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.244
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.02.2004
Дата вступления в силу
04.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2016

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 56-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 26.01.12 N 67-Ն)

 

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կուսակցությունների կողմից «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` բացառությամբ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության:

(1-ին կետը խմբ. 26.01.12 N 67-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 9
Երևան