«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011515
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
25 հոկտեմբերի 2011 թ. |
թիվ 288-Ն |
ո ր ո շ ու մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել բանկերի լուծարման գործընթացի թափանցիկությունը, հիմք ընդունելով ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:
2. Որոշման նախաբանում ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով:
3. Որոշման 1-ին կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:
4. Որոշմամբ հաստատված «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կարգի վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:
2) Կարգի 1.1. կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ)» բառերով:
3) Կարգի 2.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:»:
4) Կարգի 2.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:»:
5) Կարգը լրացնել 2.5. և 2.6. կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ՝ բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):
2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:»:
6) Կարգի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»։
7) Կարգի 4.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:»:
8) Կարգի 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»:
9) Կարգի Հավելված 1-ի Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
10) Հանել Կարգի Հավելված 1-ի Ձև 3-ը, Ձև 4-ը և Հավելված 2-ի Ձև 8-ը և Ձև 9-ը:
11) Կարգը լրացնել Հավելված 3-ով` համաձայն Հավելված 3-ի:
12) Կարգը լրացնել Հավելված 4-ով` համաձայն Հավելված 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Հավելված 1
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը`__________________
Հաշվետու ժամանակաշրջանի
ամսաթիվը` ________________
|
Գույքի տեսակը |
Քանակը/ |
Արժեքը լուծարային |
Արժեքը հաշվետու |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը) |
Հավելված 2
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը
հավելվածի
Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը _______________ | |
ամսաթիվը ______________________ |
N |
Ներկայացված պահանջները` ըստ բանկի |
Ներկայացված պահանջներ, այդ թվում. |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չներկայացրած | ||||||||
Ընդամենը |
Լուծարային հանձնաժողովի |
Լուծարային հանձնաժողովի |
Քննարկման ենթակա | ||||||||
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1 |
Ֆիզիկական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Հայաստանի Հանրապետության |
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Իրավաբանական անձանց |
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Համայնքների կողմից բանկին ներկայացված |
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր գումար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
____________________________________________________________ |
__________________________ |
Հավելված 3
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի
ՏԵՂԵԿԱՆՔ
Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ
Լուծարվող բանկի տվյալները | |
1. |
1) Բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը |
2. |
1)Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը` __________________________________ __________________________________ 2)Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) _________________________________________________ 3)Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի նախաձեռնումը_______________________________ |
3. |
1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը` |
4. |
1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը |
5. |
1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը |
Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և գործունեության արդյունքների մասին տեղեկություններ | |
6. |
1)Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն, աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)` |
7. |
1)Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային գործընթացի սկսելը`______________ |
Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների հատուցման գործընթացին | |
8. |
1)Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 4 մլն Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը` |
Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը_________________
Ստորագրություն________________ Կ.Տ.
Հավելված 4
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ամսական
Լուծարվող բանկի անվանումը | |
Ամսաթիվը ______________________ թ-ից | |
մինչև __________________________թ. |
(հազար դրամ) |
N |
Ներկայացված պահանջները` ըստ բանկի |
Պահանջի չափը |
Ներկայացված պահանջներ, այդ թվում. |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներված պահանջի չափը |
Պահանջի չափը | ||||
Դրամական միջոցների |
Հաշվանցման միջոցով |
Նոտարի դեպոզիտ կամ |
Գրավի իրացման |
Այլ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
Ֆիզիկական անձանց կողմից |
|
|
|
|
|
|
|
|
2 |
ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
3 |
Հայաստանի Հանրապետության |
|
|
|
|
|
|
|
|
4 |
Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
5 |
Իրավաբանական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
6 |
Համայնքների կողմից բանկին ներկայացված |
|
|
|
|
|
|
|
|
7 |
Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
8 |
Այլ անձանց կողմից բանկին ներկայացված |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր գումար |
|
|
|
|
|
|
|
|
_______________________________________________ |
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը) |