Գլխավոր տեղեկություն
Номер
N 1832-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.26
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2011
Дата вступления в силу
29.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1832-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) լուծարել Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման և Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչությունները, Մյասնիկյանի, Մալաթիա-Սեբաստիայի և Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչությունները.

2) ստեղծել Հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ հսկողության, Ստուգումների կազմակերպման և դիտարկման, Գերատեսչական հսկողության և Ներքին աուդիտի վարչություններ.

3) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1832-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ռազմավարական ծրագրավորման վարչություն

 

Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչություն

 

Հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ

հսկողության վարչություն

 

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն

 

Գերատեսչական հսկողության վարչություն

 

Ներքին աուդիտի վարչություն

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

 

Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման

վարչություն

 

Մաքսային հսկողության վարչություն

 

Հետբացթողումային հսկողության վարչություն

 

Նախաբացթողումային հսկողության վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Քննչական վարչություն

 

Հետաքննության վարչություն

 

Օպերատիվ հետախուզության վարչություն

 

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչություն

 

Անձնակազմի կառավարման վարչություն

 

Ֆինանսահաշվային վարչություն

 

Գործերի կառավարման վարչություն

 

Քարտուղարություն

 

2. Բաժիններ

 

 

Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հատուկ բաժին

 

 

II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)

 

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

 

Արաբկիրի հարկային տեսչություն

 

Էրեբունու հարկային տեսչություն

 

Նոր Նորքի հարկային տեսչություն

 

Մաշտոցի հարկային տեսչություն

 

Կենտրոնի հարկային տեսչություն

 

Շենգավիթի հարկային տեսչություն

 

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

 

Ապարանի տարածքային հարկային տեսչություն

 

Արարատի տարածքային հարկային տեսչություն

 

Արթիկի տարածքային հարկային տեսչություն

 

Արմավիրի տարածքային հարկային տեսչություն

 

Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

 

Գավառի տարածքային հարկային տեսչություն

 

Գյումրու տարածքային հարկային տեսչություն

 

Գորիսի տարածքային հարկային տեսչություն

 

Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

 

Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

 

Թալինի տարածքային հարկային տեսչություն

 

Թումանյանի տարածքային հարկային տեսչություն

 

Իջևանի տարածքային հարկային տեսչություն

 

Կապանի տարածքային հարկային տեսչություն

 

Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

 

Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

 

Մասիսի տարածքային հարկային տեսչություն

 

Մարտունու տարածքային հարկային տեսչություն

 

Մեղրիի տարածքային հարկային տեսչություն

 

Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

 

Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն

 

Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն

 

Սիսիանի տարածքային հարկային տեսչություն

 

Սևանի տարածքային հարկային տեսչություն

 

Վանաձորի տարածքային հարկային տեսչություն

 

Տաշիրի տարածքային հարկային տեսչություն

 

 

III. Մաքսատներ և մաքսային կետեր

 

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների

մասնագիտացված մաքսատուն

 

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն

 

«Զվարթնոց» մաքսատուն

 

Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն

 

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն

 

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն

 

- Մեղրիի մաքսային կետ

 

Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն

 

- Բագրատաշենի մաքսային կետ

 

- Այրում-Ջիլիզայի մաքսային կետ

 

- Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ

 

Շիրակի տարածաշրջանային մաքսատուն

 

- Բավրայի մաքսային կետ

 

- «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ

 

Միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող

ապրանքների մասնագիտացված մաքսատուն»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան