ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2011 թվականի N 896-Ա
Է. ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՊՈՐՏՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին 2011 թվականի սեպտեմբերի 27-30-ը գործուղել Պորտո (Պորտուգալիայի Հանրապետություն)` Ջրավազանային կազմակերպությունների միջազգային ցանցի (INBO) Եվրոպայի շրջանակային ջրային դիրեկտիվի իրականացման հարցերով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Է. Փիրումյանի` Պորտո գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի՝ Պորտո գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|