«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2011 թ. ք. Երևան |
N 22-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) համապետական ընտրությունների դեպքում ընտրողի վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 22-Ն որոշման |
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել ________________________________________________________ |
(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրը) |
_________________________________________________________________________________ |
ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում: |
Քվեարկության օրը գտնվելու եմ ______________________________________________________ |
(նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և վայրը) |
____________________________________________________________________________________ |
Դիմող` _______________________ ________________ |
(ազգանուն, անուն, հայրանուն) (ստորագրություն) |
«____» _______________ 20 թ. |
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:
Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 22-Ն որոշման |
N_____
« ____» _____________ 20 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես
հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում
ընդգրկելու վերաբերյալ
Քաղ. ____________________________________________________________________________ |
(անուն, հայրանուն, ազգանուն) |
Անձնագիր` ______________________, տրված`___________________________________ |
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից) |
վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են __________________________________ |
___________________________________________________________________________________ |
(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր |
ընտրողների ցուցակից և ընդգրկվել ____________________մարզի ________________ համայնքի, |
_________________________________________ հասցեի, թիվ _________ ընտրական տեղամասի |
(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում) |
ընտրողների լրացուցիչ ցուցակում: |
_____________________________________________ | ________________ |
(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Կ.Տ. |
Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին: