ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 269-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 178-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝
1․Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 16-ի «Պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետից հանել «Նարեկ Տերյանի» բառերը․
2) որոշման հավելվածի կազմից հանել «Ն․ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 16-ի «Նարեկ Տերյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 178-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
14.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |