ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2007 թ. |
N 217-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՈՒՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ 24.08.2001 Թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-N 011 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 21.08.2007 թ. եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2007 թվականի օգոստոսի 21-ից ուժը կորցրած ճանաչել Նունե Մարկոսյանին 24.08.2001 թ. տրված թիվ Ա-N 011 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ. Դանիելյան |