Գլխավոր տեղեկություն
Номер
N 518-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.631
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.05.2011
Дата вступления в силу
12.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 518-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչությունը վերակազմակերպել ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման N 2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) հանել «Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչություն» բառերը.

2) «Անձնակազմի կառավարման բաժին» բառերից հետո լրացնել «Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժին» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան