ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2011 թվականի N 63-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Գ. Կոստանյանի պաշտոնի փոփոխության կապակցությամբ որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Կոստանյան -ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Կոստանյան - ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
2) խորհրդի կազմում Ռ. Ստեփանյանի փոխարեն ընդգրկել Դ. Հայրապետյանին, իսկ Ա. Ղուկասյանի փոխարեն` Ա. Ավետիսյանին: Այդ կապակցությամբ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ.Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Հայրապետյան -Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական» բառերով, իսկ «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերը` «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|