Գլխավոր տեղեկություն
Номер
N 53-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2011
Дата вступления в силу
28.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2011 թվականի N 53-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Ակոպյան - Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահության անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Բավեյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության վերահսկողության բաժնի պետ» բառերով.

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 «Կ. Ակոպյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 27
Երևան