Գլխավոր տեղեկություն
Номер
N 594-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.11.2010-06.11.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2009
Дата вступления в силу
03.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 594-Ա

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ փուլում ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության արդի մարտահրավերները հնարավորինս արագ հաղթահարելու, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շահերը համակողմանիորեն պաշտպանելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2009 թվականի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, նախորդող տարվա արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ (այսուհետ՝ սույն որոշման իմաստով` փոքր և միջին ձեռնարկություններ` ՓՄՁ) ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.

2) անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ.

3) ՓՄՁ-ի ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա.

4) ՓՄՁ-ի սուբյեկտը լուծարելիս:

(1-ին կետը փոփ. 18.11.10 N 1493-Ա)

2. 2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերի, կասեցվում են:

(2-րդ կետը փոփ. 18.11.10 N 1493-Ա)

3. Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից:

(3-րդ կետը լրաց. 18.11.10 N 1493-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 2

Երևան