Գլխավոր տեղեկություն
Номер
N 662-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.08.2010
Дата вступления в силу
22.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2010 թվականի N 662-Ա

 

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՄԵԽԻԿՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին 2010 թվականի օգոստոսի 23-27-ը գործուղել Մեխիկո (Մեքսիկական Միացյալ Նահանգներ)` երիտասարդության հարցերով համաշխարհային գիտաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ա. Քարամյանի՝ Մեխիկո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը երիտասարդական ծրագրերի գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեխիկո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 21
Երևան