Գլխավոր տեղեկություն
Номер
N 1377-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2010-12.10.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1273
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2010
Дата вступления в силу
11.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 1377-Ն

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 3
Երևան