ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2010 թվականի N 98-Ա
Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2010 թվականի փետրվարի 23-26-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Կենտրոնական Ասիայում և կովկասյան երկրներում ձկնաբուծության և ակվակուլտուրայի հարցերին վերաբերող միջկառավարական 3-րդ նիստը նախապատրաստող հանձնաժողովի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի՝ Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |