«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մարտի 2009 թ. |
թիվ 67-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգ 10-ի 40-րդ կետի «ա» պարբերությունը «ունեցող» բառից հետո լրացնել «և առնվազն 500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով» բառերով.
2) Կանոնակարգ 10-ի 59-րդ կետի
ա. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փոխանակման կետը փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է միայն փոխանակման կետի դրամարկղում, բացառությամբ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի, որոնց փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրվում է սպասարկման սրահում: Փոխանակման կետի դրամարկղի ներսում, իսկ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի դեպքում` սպասարկման սրահում փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրվում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի:»,
բ. երրորդ նախադասությունում «Իր տարածքից դուրս» բառերը փոխարինել «Դրամարկղից դուրս, իսկ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի դեպքում` սպասարկման սրահից դուրս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. ապրիլի 3 ք. Երևան |