ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. անհատական կազմից հանել`
«Նորայր Առաքելյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս |
Ջոֆրեյ Բերբիջ | - Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, «Աստղագիտության և աստղաֆիզիկայի տարեկան հաղորդումների» գլխավոր խմբագիր (համաձայնությամբ) (ԱՄՆ) |
Ռայնհարդ Գենզել |
- Արտաերկրային ֆիզիկայի Մաքս-Պլանկ |
բ. անհատական կազմը լրացնել`
«Դավիթ Սեդրակյան | - ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստան (համաձայնությամբ) |
Միշել Մայոր |
- Ժնևի համալսարանի պրոֆեսոր, Վ. Համբարձումյանի |
Ջայանթ Նարլիկար |
- Աստղագիտության և աստղաֆիզիկայի |
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում նրանց` փակ փորձաքննության.»,
բ. 6-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,
գ. 8-րդ կետը «ընդունվում են» բառից հետո լրացնել «փակ,» բառով,
դ. 9-րդ կետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Մրցանակի» բառով,
ե. 12-րդ կետի 2-րդ ենթակետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «նախագահի» բառով,
զ. 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին»,
է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Չի թույլատրվում մրցանակի հայցողների ինքնաառաջադրում:»,
ը. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`
1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.
2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել նմանատիպ մրցանակի հայցման համար.
3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն գլխում նախատեսված պայմանները:»,
թ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|