Գլխավոր տեղեկություն
Номер
N 341
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2000-13.09.2000)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.06.2000
Дата вступления в силу
23.06.2000

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2000 թվականի N 341

քաղ. Երևան

 

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ընկերություն):

2. «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհուրդն անվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային խորհուրդ» (այսուհետև` խորհուրդ):

3. Խորհրդի նախագահ նշանակել Վահագն Հովնանյանին:

4. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 50 մլն. դրամ:

5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8 հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված լիազորությունները վերապահել խորհրդին:

6. Խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը:

7. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` պետական գրանցում ստանալուց հետո 10-oրյա ժամկետում Երևանի Չարենցի փողոցի N 7 հասցեում գտնվող շենքից 6 սենյակ անհատույց oգտագործման հանձնել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.04.2008, N 311-Ն 24.04.2008, N 341
31.01.2001, N 69 31.01.2001, N 341
16.12.2000, N 824 16.12.2000, N 341
13.09.2000, N 553 13.09.2000, N 341
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան