ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2008 թվականի N 1032-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի երրորդ եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 429263.2 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 50093.2 դրամ:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը |
| ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ |
100000 |
այդ թվում` |
||
1) հանձնաժողովի նախագահի |
50000 | |
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի |
25000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
25000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
27000 |
| ||
Ընդամենը |
127000 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը |
| ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ |
225000 |
այդ թվում` |
||
1) հանձնաժողովի նախագահի |
50000 | |
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի |
25000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
25000 | |
4) հանձնաժողովի անդամների |
125000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
65750 |
3. |
Տրանսպորտային նյութեր |
5000 |
4. |
Կապի ծառայություններ |
1000 |
5. |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
3000 |
| ||
ընդամենը` ծախսեր |
299750 | |
Այլ ծախսեր` |
2513,2 | |
| ||
Ընդամենը |
302263,2 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը |
| ||
1. |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
1903,2 |
2. |
Կապի ծառայություններ |
48190 |
| ||
Ընդամենը |
50093,2 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |