«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 հուլիսի 2003 թ. |
N 236-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը» հաստատելու մասին» թիվ 363-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետև՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Փոխառության վերաբերյալ տեղեկատվությունը ժամկետանց օրերի գծով համարվում է փոփոխված, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 3.11 կետի օբյեկտիվ չափանիշի հիման վրա տեղի է ունեցել ակտիվի դասի փոփոխություն».
1.2. կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Ընթացիկ տեղեկատվությունը ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այլ տեղեկատվության, որը վարկային ռեգիստրի կողմից վարկատուին տրամադրվում է ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով հարցմանը պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ՝ սույն կարգով սահմանված լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկա-տվությունն ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը».
1.3. կարգի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
1.4. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել 231-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
1.5. «231. Լրացվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ վերանայված օրերի քանակը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»».
1.6. կարգի հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
1.7. կարգը լրացնել հավելված 4ա-ով (կցվում է).
1.8. հավելված 8-ի «Համակարգում ձևավորվող ֆայլերի անվանումները և տիպերը» 1-ին կետի «Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները և տեսակները» 1.5 ենթակետում շարադրել 4ա հավելվածում ներկայացված ֆայլի անվանումը և տիպը՝
«Ֆայլի անվանումը պարունակում է՝ 16 նիշ (1x 8d3n.XLS)՝
1x- հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S- տառով,
8d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
3n- վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
XLS- ֆայլի ընդլայնում».
1.9. հավելված 8-ի «Հաղորդագրությունների կառուցվածքը և դաշտերի նկարագրությունը» 2-րդ կետի «Շտեմարանում գրանցվող վարկի կառուցվածքը» 2.2 ենթակետի աղյուսակը լրացնել հավելված 1-ի նոր դաշտի ֆորմատով՝
Պ/Օ |
Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը |
Դաշտի ֆորմատը |
Օ |
408 |
Ժամկետանց օրերի քանակը |
* |
և համապատասխանորեն «Դաշտերի նկարագրությունում» լրացնել՝
«դաշտ : 408: Ժամկետանց օրերի քանակ
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ վերանայված օրերի առավելագույն քանակը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի սեպտեմբերի 1-ից
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2003 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված 1
Վարկային ռեգիստր ներկայացվող հիմնական տեղեկատվությունը վարկառուի վերաբերյալ
|
Հավելված 3
Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային ընթացիկ տեղեկատվություն
ամսաթիվ _______/________/
1 | 2 | |
1 | Վարկատուի անվանումը/անունը, ազգանունը, կազմակերպական-իրավական տեսակը | |
2 | Հարկային կոդը/անձնագրի տվյալները | |
3 | Վարկառուի ռեզիդենտությունը | |
4 | Վարկ (գործող) տրամադրած վարկատուների քանակը | |
5 | Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքը/ամսաթիվը |
Գոր- ծող |
Հեր- թա- կան հա- մարը |
Վար- կի տե- սակը |
Տարե- կան տո- կոսա- դրույ- քը |
Ար- տար- ժույ- թի կոդը |
Պայմա- նա- գըրա- յին գու- մարը |
Փաս- տացի տրամա-դրված գու- մարը |
Մար- ված հիմ- նա- կան գու- մարը |
Հիմ- նա- կան գու- մարի մնա- ցոր- դը |
Ժամ- կե- տանց գու- մա- րը |
Ժամ- կե- տանց տո- կոսը |
Ապա-հովվա- ծու- թյան գու- մարը |
Ապա- հովվա- ծու- թյան տե- սակը |
Վարկի տրամա- դըր- ման ամսա- թիվը |
Վարկի մար- ման ամսա- թիվը (ըստ պայմա- նագրի) |
Վարկի փաս- տացի մար- ման ամսա- թիվը |
Առա- վելա- գույն ժամկե- տանց օրերի քա- նակը |
Վերա- ձևա- կեր- պում- ների քա- նակը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | ||
1 | |||||||||||||||||
2 | |||||||||||||||||
... | |||||||||||||||||
X | X | X | X | X | X | X | X | X | X | X | |||||||
Մար- ված |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
1 | |||||||||||||||||
2 | |||||||||||||||||
... | |||||||||||||||||
X | X | X | X | X | X | X | X | X | X | X |
Տրամադրված երաշխիքներ
Գոր- ծող |
Հերթական համարը | Երաշխիքի գումարը | Վարկի տրամադրման ամսաթիվը | Վարկի մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի) |
1 | 2 | 3 | ||
1 | ||||
2 | ||||
... | ||||
X | X |
Վարկառուի հետ փոխկապակցված անձանց պարտավորությունները բանկային համակարգի նկատմամբ
1 | Վարկերի քանակը | |
2 |
այդ թվում` ժամկետանց |
|
3 | Ընդհանուր գումարը | |
4 |
այդ թվում՝ ժամկետանց |
Հավելված 4ա
Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային պարբերական տեղեկատվություն
Ամսաթիվ ______/______/
Վարկատուի կոդը ______/
Հաճախորդ | Վարկեր, որտեղ հաճախորդը վարկառու է | Վարկեր, որտեղ հաճախորդը երաշխավորող Է | Վարկեր, որտեղ հաճախորդը փոխկապակցված անձ Է | ||||||||||||||||||||||
Հար- կային կոդ/ անձ- նագ- րի հա- մար |
Անուն (ան- վա- նում) |
Ազ- գա- նուն |
Վար- կերի քա- նակ |
Պայ- մա- նագրի գու- մար |
Մար- ված գու- մար |
Փաս- տացի մնա- ցորդ |
Ժամ- կե- տանց գու- մար |
Ժամ- կե- տանց տո- կոս |
Առա- վելա- գույն ժամ- կե- տանց օրերի քա- նակ |
Երաշ- խիքի գու- մար |
Վար- կերի քա- նակ |
Պայ- մա- նագրի գու- մար |
Մար-ված գու- մար |
Փաս- տացի մնա- ցորդ |
Ժամ- կե- տանց գու- մար |
Ժամ- կե- տանց տո- կոս |
Առա- վելա- գույն ժամ- կե- տանց օրերի քա- նակ |
Վար- կերի քա- նակ |
Պայ- մա- նագրի գու- մար |
Մար- ված գու- մար |
Փաս- տացի մնա- ցորդ |
Ժամ- կե- տանց գու- մար |
Ժամ- կե- տանց տո- կոս |
Առա- վելա- գույն ժամ- կե- տանց օրերի քա- նակ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
1 | |||||||||||||||||||||||||
2 | |||||||||||||||||||||||||
3 | |||||||||||||||||||||||||
4.. |